Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Ֆրանսիայում տեղի ունեցած ցույցերի ընթացքում շուրջ 5 հազար մարդ է ձերբակալվել

Ֆրանսիայում տեղի ունեցած ցույցերի ընթացքում շուրջ 5 հազար մարդ է ձերբակալվել
89
Այսօր, 16:13

Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը BFM-TV հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ հոկտեմբերի 17-ից երկրում սկսված անկարգությունների ընթացքում ձերբակալվել է 4914 մարդ։

Նախարարը նշել է, որ ձերբակալվածների 30 տոկոսն են անչափահասներ։ Նրա կարծիքով՝ սա վկայում է այն մասին, որ բողոքի ակցիաներն ու անկարգություններն իրականում կապ չունեն սովորող երիտասարդության բողոքի ցույցերի հետ, որոնք սկսվել էին սեպտեմբերի վերջին։

Նշենք, որ Ֆրանսիայում բողոքի ցույցերը սկսվել են սեպտեմբերի կեսերին, երբ Փարիզի արվարձաններում փողոց են դուրս եկել ավագ դպրոցի աշակերտները՝ պահանջելով բարելավել դպրոցների պայմանները։ Ավելի ուշ նրանց են միացել երկրում գների բարձրացումից դժգոհ քաղաքացիները, և բողոքի ակցիաները տարածվել են նաև այլ շրջաններում։ Ամենամարդաշատը հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած համազգային ցույցն էր: