«ՀԱՊԿ ՀԱԽ-ը կարող է քննարկել Հայաստանի նկատմամբ կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառման հարցը». Մասադիկով

ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է քննարկել Հայաստանի նկատմամբ կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառման հարցը՝ համապատասխան օրակարգը հաստատելու դեպքում։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը՝ լրագրողների հետ զրույցում:
ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածում նշվում է, որ «կազմակերպության անդամ պետությունների կողմից կազմակերպության բյուջեի նկատմամբ ունեցած պարտավորությունները երկու տարվա ընթացքում չկատարելու դեպքում խորհուրդը որոշում է ընդունում այդ պետության քաղաքացիներին կազմակերպության շրջանակում քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքը կասեցնելու, ինչպես նաև կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ մինչև պարտքի ամբողջական մարումը»։
«Այս տարի, եթե օրակարգը հաստատվի ամսի 10-ին, ապա այդ հարցը կքննարկվի Հավաքական անվտանգության խորհրդի նիստում։ Մասնակցությունը կասեցնելու որոշումը Հայաստանի որոշումն է։ Իսկ մեր երկրների ղեկավարների Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը հայտնի կդառնա ՀԱՊԿ ՀԱԽ նիստից հետո»,- ասել է Մասադիկովը՝ պատասխանելով ТАСС-ի հարցին։
Մասադիկովը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացվել է ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը Հայաստանի նկատմամբ կիրառելու մասին որոշման նախագիծ։
«Սա վերաբերում է անդամավճարներին և, այսպես ասած, կազմակերպության աշխատանքներին մասնակցությանը, ավելի ճիշտ՝ արդեն երրորդ տարին չմասնակցելուն»,- հավելել է նա։

«Իր հավ խելքով մտածում ա, որ ինչ-որ բանի կհասնի»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
814:54
«Չենք բացառում, որ կարող է փոխվել Սամվել Կարապետյանի խափանման միջոցը»․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
4514:24
«Փաշինյանը խուճապի մեջ է»․ Արթուր Միքայելյան (տեսանյութ)
5314:18
«ՀԱՊԿ ՀԱԽ-ը կարող է քննարկել Հայաստանի նկատմամբ կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառման հարցը». Մասադիկով
8214:13
«Առաջիկայում ճնշումները շատանալու են․ լուծումը՝ մեկ ճակատով հանդես գալն է»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
6214:06
«Եվրոպան Հայաստանին ներքաշում է իր ուղեծիր»․ Ալեքսանդր Վենեդիկտով
10914:00
«Ի՞նչ է արվում, որ խաղաղ պայմաններում զինվորներ չմահանան»․ լրագրողները՝ պաշտոնյաներին (տեսանյութ)
6513:48
Դավիթ Սանամյանը կրկին պաշտոն է ստացել
6813:42