«Պարզվում է՝ 3 տարեկան երեխայի անձնագիրը փոխել հնարավոր չէ»․ Հովսեփ Կուբատյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հովսեփ Կուբատյանի ֆեյսբուքյան գրառումը. «Համերգ արեցին, հրապարակում ցուցադրություն, վարչապետին անձնագիր տվեցին, մի խոսքով ծնգլահան արեցին նոր անձնագրերով, բայց պարզվում է 3 տարեկան երեխայի անձնագիր փոխարինել հնարավոր չէ։
Նախ ՀայՓասի կայքում չկա ոչ մի ինֆորմացիա անչափահասների անձնագրավորման մասին, ասենք, բիոմետրիա հանձնում են, թե ոչ։
Հեռախոսահամարը հասանելի չէ։ Այսինքն՝ բոլոր օպերատորները, եթե իրանք կան, զբաղված են։ Հետադարձ զանգի հնարավորություն չկա։
Երբ փորձում ես նախագրանցվել, գրում է ինչ-որ անհեթեթ բան ու չես կարողանում նախագրանցվել։
Գնացի հասա գրասենյակ ու պարզվում է, որ ծրագրային սխալ կա, անձնագիրը փոխել հնարավոր չէ։ Ավելի պարզ ասած, էդ մասը չէին նախատեսել, որ 3 տարեկան երեխայի անձնագրի ժամկետը կարող է լրանալ և պետք է նոր անձնագիր ստանալ։
Իմ կողմից տեղեկացնեմ, որ մինչև 6 տարեկան երեխաները մատնահետք չեն հանձնում։ Այս էլեմենտար ինֆորմացիան ոչ մի տեղ չկա։
Նիկոլ Փաշինյանի ասած՝ ամեն բարեփոխում հանդիպում է իր խնդիրներին, որոնք կլուծվեն, թե չէ ու երբ կլուծվեն՝ ոչ մեկ չգիտի, նույնիսկ ՀայՓասի գրասենյակում»։

«Պարզվում է՝ 3 տարեկան երեխայի անձնագիրը փոխել հնարավոր չէ»․ Հովսեփ Կուբատյան
5914:42
«Արդեն 3-րդ անգամն է՝ կալանքից ազատվում է «Չաղ Ռուստամը»»․ լրագրողը՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
8112:54
Հայտնի են զոհված ամուսինների և նրանց որդու անունները
12412:18
«Փաշինյանի ժողովրդավարության իրական երեսը». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
9111:48
«Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական ներկայացրած կլինեք». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
10811:24
«Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-ից 10 աստիճանով». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
8811:12
«Վայքի պարեկներն այնքան են բոլորին տուգանել, որ մարդ այլևս չի ուզում Վայք ոտք դնել»․ Նարինե Կիրակոսյան
10909:42
Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները. «Հրապարակ»
11109:24