«Նազարյան Գեղամի՝ «խցանումների խնդրի» լուծման տարբերակը տիպիկ «ՔՊ-ական» է»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երևանում խցանումները բացառելու նպատակով, նախկին պատգամավոր Նազարյան Գեղամն առաջարկում է որոշակի ժամերին «ավտոմեքենա վարելու համար վարձավճար սահմանվի տարեկան 1.5 միլիոն դրամ»:
Չգիտեմ, թե ինչպիսին է Նազարյան Գեղամի քաղաքական դիրքորոշումը, սակայն վերջինիս «խցանումների խնդրի» լուծման տարբերակը տիպիկ «ՔՊ-ական» է:
Այնուամենայնիվ, խնդիրն անհրաժեշտ է լուծել:
Կարծում եմ՝ Երևանում խցանումները բացառելու ամենակարևոր նախապայմանը տրանսպորտի համապարփակ զարգացումն է: Դրա համար՝
1. Երևանը պետք է ունենա մեծ ավտոբուսներ:
2. Երևանում տրանսպորտի կանգառների թիվը պետք է էապես կրճատել, հետևաբար՝ դրանց միջև տարածությունն էապես կընդարձակվի:
3. Երևանում տրանսպորտի կանգառները պետք է տեղակայվեն խաչմերուկներից հեռու:
4. Երևանում տրանսպորտը պետք է կազմակերպվի «մեկնում մետրոյից» ձևաչափով: Այսինքն, ուղևորը պետք է չկարողանա, օրինակ՝ մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանից ավտոբուսով երթևեկել դեպի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարան:
5. Երևանում տրանսպորտը պետք է ունենա կարգապահություն: Դրա համար պետք է ներդրվի ծրագիր: Ուղևորը պետք է վստահ լինի, որ իր ուզած տրանսպորտից կկարողանա օգտվել նախապես նշված ժամին:
6. Երևանում անհրաժեշտ է վերացնել բարձրաստիճան պաշտոնյաների, օրինակ՝ Փաշինյան Նիկոլի, էսկորտով երթևեկությունը և դրանով պայմանավորված փողոցների փակումը:
7. Դե, մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցման մասին չեմ խոսում:
Այս խնդիրներն անհրաժեշտ է լուծել: Իսկ Նազարյան Գեղամին ... առողջություն եմ մաղթում և լիքը փող»:

«Նազարյան Գեղամի՝ «խցանումների խնդրի» լուծման տարբերակը տիպիկ «ՔՊ-ական» է»․ Կարեն Հեքիմյան
5300:30
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին (տեսանյութ)
6600:00
«ՀՀ քաղաքացիներն են որոշելու՝ այս կամ այն տեքստը դառնո՞ւմ է սահմանադրություն, թե՞ ոչ»․ Դանիել Իոաննիսյան
64Երեկ, 23:42
«Ավարտվեց «Ուժեղ Հայաստան»-ի գլխամասային գրասենյակի խուզարկությունը»․ Էդուարդ Հովհաննիսյան
75Երեկ, 23:36
Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների ճեպազրույցը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
75Երեկ, 23:00
Ընդդիմադիր ուժերի հանդիպումը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
86Երեկ, 22:36
«Այս ամենն արվում է, որովհետև Ալիևի կողմից կա պայման, և սա Փաշինյանի «համոզելու» ձևերից մեկն է»․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
82Երեկ, 22:18
Դատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքի հարցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
83Երեկ, 22:12