Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Այս ամենն արվում է, որովհետև Ալիևի կողմից կա պայման, և սա Փաշինյանի «համոզելու» ձևերից մեկն է»․ Տիգրան Աբրահամյան

«Այս ամենն արվում է, որովհետև Ալիևի կողմից կա պայման, և սա Փաշինյանի «համոզելու» ձևերից մեկն է»․ Տիգրան Աբրահամյան
60
Այսօր, 22:18

«Սա Փաշինյանի կողմից ընդդիմությանը «համոզելու» ձևերից մեկն է, Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ այլ ճանապարհ չունի և փորձում է այսպես ազդել»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։

Նրա խոսքով՝ այս ամբողջ գործընթացը կապված է նաև նրա հետ, որ Փաշինյանն ընտրություններում սահմանադրական մեծամասնություն չի ստացել, ժողովուրդը նրան սահմանադրական մեծամասնություն կազմելու հնարավորություն չի տվել, որ նա Սահմանադրություն փոխի։

«Այս ամենն արվում է, որովհետև Ալիևի կողմից կա պայման, վախը բռնել են, ասել են՝ պետք է փոխես սահմանադրությունը։ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ չէ, որ այս մահակը՝ այսինքն՝ իրավապահների մահակն օգտագործում է, բայց չի հաջողելու»,- հավելեց Աբրահամյանը։

«Այս ամենն արվում է, որովհետև Ալիևի կողմից կա պայման, և սա Փաշինյանի «համոզելու» ձևերից մեկն է»․ Տիգրան Աբրահամյան