Թրամփը համաձայնել է, որ հանրապետականները պարտվել են միջանկյալ ընտրություններում Իրանի հետ պատերազմի պատճառով

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է փոխնախագահ Ջ.Դ. Վենսի հետ, որ հանրապետականները պարտվել են միջանկյալ ընտրություններում Իրանում «ռազմական արշավի» պատճառով։
«Կարծում եմ՝ դա մեծ մասամբ ճիշտ է, քանի որ դա հանգեցրեց բենզինի գների փոքր, կարճատև աճի», - ասել է նա՝ ի պատասխան լրագրողի՝ Վենսի հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն տալու խնդրանքի։
Թրամփը նաև ասել է, որ կգտնի ընդհանուր լեզու դեմոկրատների հետ, եթե միայն նրանք «չցանկանան զբաղվել ապակառուցողական գործունեությամբ»։ Սակայն, այդ դեպքում նախագահը կպահպանի վետոյի իրավունքը, նշել է նա։
ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ կարծում է, որ Իրանի պատերազմն արժեր բոլոր ջանքերին, և որ Սպիտակ տունը «այլ ընտրություն չուներ»։
Թրամփը նաև հայտարարել է, որ չի մտահոգվում իմփիչմենթի մասին. «Ո՛չ, ո՛չ, ո՛չ, ընդհանրապես։ Կարծում եմ՝ դա կոչնչացներ Դեմոկրատական կուսակցությունը, եթե նրանք դա անեին, քանի որ դա կլիներ իմփիչմենթ՝ առանց որևէ հիմքի»։
Այսօր ավելի վաղ Վենսը Իրանի դեմ պատերազմը համարել էր ԱՄՆ-ի Քոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության հիմնական պատճառներից մեկը։ Նրա խոսքով՝ հիասթափված ընտրողները պատասխանել են, որ կքվեարկեն հանրապետականների օգտին, եթե նրանք դադարեցնեն պատերազմն Իրանում, կենտրոնանան կենսապահովման արժեքի և գնաճի վրա, իրականացնեն «Ամերիկան առաջինը» քաղաքականությունը և վերանայեն Իսրայելի հետ հարաբերությունները։

«ՆԶՊ առարկան հանվելու է դպրոցական ծրագրից․ վերջ, Հայաստանը «հասել է» հավերժական խաղաղության»․ Ոսկան Սարգսյան
923:54
Թրամփը համաձայնել է, որ հանրապետականները պարտվել են միջանկյալ ընտրություններում Իրանի հետ պատերազմի պատճառով
10123:07
«Այս պրոցեսը բոլորովին չի փոխում իշխանությունների նկատմամբ իմ վերաբերմունքը». Մգեր Արմենիա (տեսանյութ)
7222:54
ՀՀ կենտրոնական բանկը՝ ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ
7122:36
«Արթուր Դանիելյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքարկումը մերժվեց»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
7021:48
Ոստիկանները փորձում են Մգեր Արմենիային վտարել իր բնակարանից
9921:42
Օվկիանոսում 3 ամիս ինքնահոսի լողացող նավակի վրայից 5 մարդ են փրկել (լուսանկար)
17521:37
11-ամյա տղային այգում կոնֆետ են հյուրասիրել․ նա անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
11021:12