Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Հաստատվեց 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագիրը

Հաստատվեց 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագիրը
65
Այսօր, 12:48

Կառավարությունը հաստատեց բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և ծրագրի իրականացման կարգը։

Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց․ «Պարզվեց, որ մենք ՀՀ-ում 6-ից ավելի անչափահաս երեխա ունեցող 600-ից ավելի ընտանիք ունենք։ Դժբախտաբար, նրանցից շատերը գրանցված են մեր անապահովության համակարգում․․․

Ծրագրի տրամաբանությունը հետևյալն է․ այն ընտանիքներին, որոնք 2027 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կունենան 6 և ավելի անչափահաս երեխա, յուրաքանչյուր երեխայի հաշվարկով 4-ական միլիոն դրամի հավաստագիր ենք տալիս, որը կարող է իրացվել բանկային հիփոթեքային ծրագրերի վարկավորման միջոցով՝ տուն կառուցելու կամ ձեռք բերելու համար։ Ավելին՝ եթե ընտանիքները որոշեն, որ այդ տունը կառուցվելու է գյուղական բնակավայրում, մենք ևս 4 մլն դրամ ենք տրամադրում»։