Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Թուրքիան սահմանը չի բացելու, քանի որ դա թույլ չի տալու Ադրբեջանը». Թաթուլ Հակոբյան

«Թուրքիան սահմանը չի բացելու, քանի որ դա թույլ չի տալու Ադրբեջանը». Թաթուլ Հակոբյան
67
Այսօր, 11:18

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի ներքաղաքական գործընթացը, կարծում եմ, Ադրբեջանում ընկալվում է որպես մեր թուլության հրապարակային ցուցիչ:
Փոքր և հատկապես պարտված ու կապիտուլյացիայի ենթարկված պետությունները խիստ խոցել են արտաքին միջամտությունների համար:
Մեր Սահմանադրության մեջ Անկախության Հռչակագրին հղումը դարձել է Բաքվի ձեռքին գործիք, որով նրանք ճնշում են բանեցնում մեր երկրի վրա, իսկ միջազգային առումով արդարացնում Երևանի հետ խաղաղության պայմանագրի չստորագրումը:
Ավելին, նրանք Հայաստանի ներքին գործընթացը ներկայացնում են որպես ռևանշիզմի դրսևորում՝ միաժամանակ մեզ ներկայացնելով նորանոր պահանջներ:
Արդեն իսկ նկատելի է, որ Ադրբեջանը չի բավարարվելու Սահմանադրության փոփոխությունների իր ակնկալիքներով:
Նախապայմանները դառնալու են ավերջ ու շարունակական, քանի դեռ արևելյան հարևանի նախապայամնների չկատարումը դիտարկում ենք նոր պատերազմի սպառնալիք:
Թուրքիան սահմանը չի բացելու, քանի որ դա թույլ չի տալու Ադրբեջանը: Հիջաբի տակ նախ և առաջ դա է թաքնված:
Հայաստանում տեղի են ունեցել ընտրություններ, այդ ընտրություններում հաղթել է իշխող ուժը, սակայն դա հնարավորություն չի տվել գնալ Սահմանադրության փոփոխություն սկսելու գործընթացի:
Եթե ընդդիմությունը տեղի չտա ճնշումներին և չգտնվեն 6 ճամբարափոխներ, ապա նոր ընտրությունները դառնում են անխուսափելի, հաշվի առնելով իշխանությունների վճռակնությունը փոխելու Սահմանադրությունը:
Հայաստանը մտնում է մի իրավիճակի մեջ, որտեղ արտաքին միջամտությունների առումով դարձել է խիստ խոցելի և կառավարելի»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան