Զելենսկին Թրամփի բանագնացների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք բանակցությունները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկուկես ժամ տևողությամբ զրույց է ունեցել ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ՝ նվիրված եռակողմ բանակցությունների նախապատրաստմանը։
«Ուկրաինան պատրաստ է անհրաժեշտ քայլերի, մեր առաջարկները հստակ են, և մենք դրանք փոխանցել ենք ամերիկյան կողմին»,- գրել է նա թելեգրամյան իր ալիքում։
Զելենսկու խոսքով՝ նախօրեին Բրյուսելում Ուկրաինայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ՆԱՏՕ-ի, Համաշխարհային բանկի և գործարար համայնքի ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել՝ նվիրված հետպատերազմյան վերականգնման հարցերին, իսկ այսօր տեղի կունենա հանդիպում՝ նվիրված Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին։
ԱՄՆ հատուկ բանագնացների հետ զրույցի ընթացքում քննարկվել են նաև հակաօդային պաշտպանության հարցերը, մասնավորապես՝ Patriot համակարգերի համար հրթիռների անհրաժեշտությունը, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ երկկողմ համագործակցության ուղղությունները, այդ թվում՝ Drone Deals ձևաչափը։ «Խաղաղությանն այլընտրանք չկա, իսկ հետպատերազմյան անվտանգության երաշխիքները պետք է իսկապես անսասան և ամուր լինեն»,- նշել է Զելենսկին։
Ավելի վաղ Ուիթքոֆի հայտարարել էր, որ ԱՄՆ միջնորդությամբ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև աշխատանքային մակարդակով բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում։

«Հուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և առողջացնել մեր հարաբերությունները». Արարատ Միրզոյան (տեսանյութ)
3511:24
«ՌԴ-ն, անկախ ԱՄՆ-ի ընտրություններից, պետք է ջախջախի թշնամուն մինչև լիակատար հաղթանակ»․ Մեդվեդև
7611:13
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4011:06
Զելենսկին Թրամփի բանագնացների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք բանակցությունները
12710:55
«Ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում». Արարատ Միրզոյան (տեսանյութ)
5810:51
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով (տեսանյութ)
6010:48
Դատարանը հրապարակում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը (տեսանյութ)
7510:36
«Դեմոկրատների հաղթանակից հետո Թրամփի ռազմական նախագծերը հայտնվել են վտանգի տակ»․ #Axios
13810:31