Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Հաստատվեց 63–72 տարեկան անձանց ձեռնարկատիրական գործունեության աջակցման ծրագիրը

Հաստատվեց 63–72 տարեկան անձանց ձեռնարկատիրական գործունեության աջակցման ծրագիրը
63
Այսօր, 12:24

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 63–72 տարեկան անձանց ձեռնարկատիրական գործունեության աջակցման ծրագիրը։

Ներկայացնելով նախագիծը՝ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արամ Խաչատրյանը նշեց․ «Դիմումատու քաղաքացիները կկարողանան անվճար մասնակցել բազային ձեռնարկատիրական գիտելիքների ստացման դասընթացներին, ձեռք բերել այն անհրաժեշտ պաշարը, որը բավարար կլինի սեփական գործը սկսելու համար։ Նրանց աջակցություն կտրամադրվի հենց սեփական գործարար ծրագիրը մշակելու հարցում։

Ունենալով կրթական մասով հավաստագիր և սեփական գործարար ծրագիր՝ կդիմեն տեղական բանկերին, որոնք կմասնակցեն նշված ծրագրին, և կստանան պետական աջակցությունը․․․ Տրամադրվող ֆինանսավորումը մինչև 2 մլն դրամ է։ Ծրագիրը նախատեսված է առնվազն 400 անձի համար՝ ուսումնական մասով, և նրանցից ընտրված 200 անձի համար՝ արդեն ֆինանսավորման տրամադրման մասով։ Բյուջեն ընդհանուր առմամբ 400 մլն դրամ է»։

Հաստատվեց 63–72 տարեկան անձանց ձեռնարկատիրական գործունեության աջակցման ծրագիրը