«Հերթական զիջումները մեզ ներկայացվում են որպես «խաղաղության գին»»․ Նաիրի Սարգսյան

«Հայաստանը ես եմ» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի գրառումը. «2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրվեց հազարավոր զոհերի, վիրավորների և Արցախի տարածքների կորստի պայմաններում։ Այն դարձավ մեր ժողովրդի նորագույն պատմության ամենածանր էջերից մեկը, բայց, ցավոք, ոչ վերջինը։
Այդ փաստաթղթով կորուստները չդադարեցին։ Չկատարված պարտավորությունները, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգությունները և Արցախի հայաթափումը նույն շղթայի օղակներն էին։ Ամեն զիջում ոչ թե հագեցրեց հակառակորդի ախորժակը, այլ ծնեց նոր պահանջներ։
Այսօր էլ նույն տրամաբանությունը շարունակվում է։ Հերթական զիջումները մեզ ներկայացվում են որպես «խաղաղության գին», իսկ քննարկման են դրվում նույնիսկ մեր պետականության հիմնարար սկզբունքները։ Սա խաղաղություն չէ. սա նահանջ է՝ խաղաղության անվան տակ։
«Հայաստանը ես եմ» նախաձեռնության դիրքորոշումը հստակ է. իրական խաղաղությունը կառուցվում է ուժի, իրավունքի և փոխադարձ պարտավորությունների վրա, ոչ թե միակողմանի զիջումների։ Խաղաղությունը չի կարող գտնվել ինքնիշխանության, ազգային արժանապատվության և պետական շահերի հաշվին։ Հայաստանը չի կարող ապրել անվերջ նահանջի տրամաբանությամբ։ Մեր երկրի ճակատագրական որոշումները պետք է բխեն բացառապես Հայաստանի և նրա ժողովրդի շահերից, ոչ թե արտաքին ճնշումներից կամ իշխանական հարմարությունից։
Մենք պարտավոր ենք հիշել։ Պարտավոր ենք պահանջել պատասխաններ՝ յուրաքանչյուր որոշման, յուրաքանչյուր կորստի համար։ Պարտավոր ենք դասեր քաղել, որպեսզի այլևս երբեք մեր երկրի ճակատագիրը չորոշվի հազարավոր կյանքերի և անդառնալի կորուստների գնով։
Խոնարհումս մեր բոլոր անմեղ զոհերի հիշատակի առաջ»։

«Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը»․ Արտակ Զաքարյան
2317:18
«Երբ փաստարկ չունես, մնում են պիտակները»․ Արմեն Խաչատրյան
3117:12
«Իշխանությունների և ընդդիմության հերթական առճակատման հարցում մի ուշագրավ նրբություն կա». Թաթուլ Հակոբյան
4117:06
«Հերթական զիջումները մեզ ներկայացվում են որպես «խաղաղության գին»»․ Նաիրի Սարգսյան
4916:48
«Եթե նախաձեռներ կիսանախագահական համակարգի վերականգնում՝ առանց հեռացնելու հղումը Անկախության հռչակագրին, մենք կլինեինք նրա ճամբարում»․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
5216:42
Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան
6716:18
«Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի կարևոր է, քան սեփական ժողովրդին ցավակցելը»․ Գոռ Մադոյան
7116:00
«6 տարի առաջ այս օրը մենք կորցրեցինք մեր ազգային արժանապատվությունը՝ հավատալով նենգ «դաշնակցին»»․ Անահիտ Բախշյան
7015:48