Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան

Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան
67
Այսօր, 16:18

168.am-ի հավաստի տեղեկություններով՝ երեկ Երևան-Մոսկվա չվերթով Մոսկվա էր մեկնել նաև Սամվել Ալեքսանյանը (Լֆիկը)։ Նույն ինքնաթիռում է եղել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը, որը մեկնել էր մասնակցելու Մոսկվայում մեկնարկած՝ ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 14-րդ հանդիպմանը։ Մինչ Ալեն Սիմոնյանին Մոսկվայում դիմավորել են և ուղեկցել միջոցառմանը մասնակցելու, ռուս սահմանապահները Սամվել Ալեքսանյանին շուրջ 6 ժամ պահել են օդանավակայանում, ստուգումներ անցկացրել, ապա արգելել նրա մուտքը Ռուսաստան։