«Երբ փաստարկ չունես, մնում են պիտակները»․ Արմեն Խաչատրյան

ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տեսնես քաղաքական ցինիզմի ու բարոյական ոչնչության ի՞նչ աստիճանի պետք է հասնել, որ ոչ մի տեղից չեկածները, սեփական քաղաքական կենսագրության մեջ պետականության կործանումից բացի գրեթե ոչինչ չունենալով, համարձակվեն Հայաստանի անկախության գլխավոր թշնամի անվանել Լևոն Տեր-Պետրոսյանին։
Այն Լևոն Տեր-Պետրոսյանին, որի նախագահությամբ հիմնադրվեց Հայաստանի անկախ պետականությունը, ձևավորվեցին պետական ինստիտուտները, ստեղծվեց հայկական բանակը, և Ադրբեջանը ստիպված եղավ ծնկի գալ ռազմական պարտության առաջ։
Իսկ դուք ի՞նչ եք արել։ Քանդել եք, ավիրել եք, կորցրել եք, զիջել եք։ Պարտվել եք պատերազմում, հանձնել եք տարածքներ, խարխլել եք պետականության հիմքերը, իսկ հիմա էլ շարունակում եք նույն գործը՝ ամեն օր նոր հարված հասցնելով Հայաստանի ինքնիշխանությանը։
Ու այս ամենից հետո դեռ խոսում եք անկախության թշնամիների՞ց։ Հետաքրքիր է՝ ձեր քաղաքական բառապաշարում անկախության թշնամի է նա՞, ով անկախ պետություն է հիմնադրել ու հաղթանակ ապահովել, թե՞ նա, ով իշխանության գալուց հետո երկիրը տարել է պարտությունների, կորուստների ու զիջումների ճանապարհով։
Իսկ «Կալուգայի վարձկանների» մասին ձեր խոսքերը պարզապես հերթական անհաջող փորձն են՝ սեփական քաղաքական սնանկությունը թաքցնելու համար։ Երբ փաստարկ չունես, մնում են պիտակներն ու աշխարհագրական տեղանունները։
Մի բան, այնուամենայնիվ, ճիշտ եք ասում՝ Հայաստանի անկախության դեմ պայքարողները պարտվելու են։ Միայն թե նախ հայելու մեջ նայեք։ Գուցե այնտեղ տեսնեք, թե ով է այս տարիներին ամենից շատ վնասել Հայաստանի անկախությանը։
Եվ վերջապես, Ալիևի շահերին ծառայելու համար պարտադիր չէ Բաքվից հրահանգ ստանալ։ Երբ քո գործողությունների հետևանքը Հայաստանի պետականության թուլացումն է, արդյունքն արդեն խոսում է քո փոխարեն»։

«Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը»․ Արտակ Զաքարյան
6517:18
«Երբ փաստարկ չունես, մնում են պիտակները»․ Արմեն Խաչատրյան
6917:12
«Իշխանությունների և ընդդիմության հերթական առճակատման հարցում մի ուշագրավ նրբություն կա». Թաթուլ Հակոբյան
6117:06
«Հերթական զիջումները մեզ ներկայացվում են որպես «խաղաղության գին»»․ Նաիրի Սարգսյան
6616:48
«Եթե նախաձեռներ կիսանախագահական համակարգի վերականգնում՝ առանց հեռացնելու հղումը Անկախության հռչակագրին, մենք կլինեինք նրա ճամբարում»․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
6916:42
Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան
7716:18
«Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի կարևոր է, քան սեփական ժողովրդին ցավակցելը»․ Գոռ Մադոյան
7816:00
«6 տարի առաջ այս օրը մենք կորցրեցինք մեր ազգային արժանապատվությունը՝ հավատալով նենգ «դաշնակցին»»․ Անահիտ Բախշյան
7615:48