«Ունենք սեփական ինքնությունից գարշող իշխանություն և հուսալքված հանրություն». Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր նոյեմբերի 9-ն է։ Արդեն վեց տարի է՝ մենք այս օրն անցկացնում ենք կորստի, ցավի, անպատասխան հարցերի և չսպիացող վերքերի ծանրության ներքո։ Վեց տարի է՝ այս օրը մեզ հիշեցնում է ոչ միայն պատերազմի ողբերգական ավարտը, այլև այն ճակատագրական որոշումները, որոնց հետևանքները շարունակում ենք կրել մինչ օրս։
Ոչ ոք պարտությունից ապահովագրված չէ։ Սակայն չափազանց կարևոր է, թե ինչ նպատակներ ես դնում քո առջև պարտությունից հետո, ինչ դասեր ես քաղում և ինչ ուղղությամբ ես առաջնորդում երկիրդ։
Նոյեմբերի 9-ից հետո իշխանություններն այդպես էլ ոչինչ չարեցին՝ հասարակության մեջքը շտկելու, արժանապատվությունը վերագտնելու և ազգային համախմբվածությունը վերականգնելու ուղղությամբ։ Հակառակը՝ հետևողականորեն խորացրին պարտվողականության մթնոլորտը, հուսալքությունն ու պառակտվածությունը։
Արեցին և շարունակում են անել այն, ինչի մասին կերազեր թշնամին։ Ամեն օր ականատես ենք լինում հերթական զիջմանը։ Ընդ որում՝ զիջում ասելով չպետք է հասկանալ միայն հայրենի հողերի հանձնումը․ ազգային արժեքների, ինքնության ու դավանանքի ուրացումն էլ դրա դրսևորումներից է։
Այսօր մենք Եռաբլուր ենք այցելում խոնարհված հայացքով։ Ամոթի ու անպատվության զգացումը չի թողնում բարձրացնել մեր աչքերը․ մեր հերոս նահատակների գործը կիսատ ենք թողել։ Ունենք կորսված հայրենիք, նորանոր վտանգների դեմ կանգնած պետություն, սեփական ինքնությունից գարշող իշխանություն և հուսալքված հանրություն։
Եվ այժմ, երբ Ալիևի պարտադրանքի ներքո փորձում են առաջ մղել մի Սահմանադրություն, որը հակոտնյա է մեր ազգային ու պետական շահերին, առավել քան երբևէ անհրաժեշտ է ազգովի մեկ բռունցք դառնալ և դիմադրություն ցույց տալ։
Ես վստահ եմ՝ հավատարիմ մնալով մեր հողին, արժեքներին ու դավանանքին՝ հաղթահարելու ենք նաև այս փորձությունները։ Հայաստանը լինելու է, և այն լինելու է ազգային»:

«Էրիկ Կակոյանին սպանած անձը երկու անգամ դատապարտված է եղել»․ Լիա Սարգսյան
3917:00
«Ունենք սեփական ինքնությունից գարշող իշխանություն և հուսալքված հանրություն». Գառնիկ Դանիելյան
6316:30
Ասանժն ու կինը հայտնել են դստեր ծննդյան մասին
10316:13
«Վերջին անգամ ե՞րբ եք մետրո նստել»․ լրագրողը՝ Տիգրան Ավինյանին (տեսանյութ)
8415:06
«Վաղը վարչական շրջանի ղեկավարը հանդիպելու է ծնողների հետ»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
10414:54
«Ես ինչ իմանամ՝ ինչ եք ցույց տալիս». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
9414:48
«Տրանսպորտի գինը փոխվելո՞ւ է, թե՞ ոչ». Մեսրոպ Մանուկյանը՝ Տիգրան Ավինյանին
9014:18
«Ինձ կարոտո՞ւմ էիք, թե՞ չէ». Մեսրոպ Մանուկյանը՝ Տիգրան Ավինյանին
8214:12