Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ստեղս ա հասել իշխանությունը, օր առաջ հեղափոխություն արեք, ռադս կքաշեմ, կգնամ»․ Նիկոլ Փաշինյան

«Ստեղս ա հասել իշխանությունը, օր առաջ հեղափոխություն արեք, ռադս կքաշեմ, կգնամ»․ Նիկոլ Փաշինյան
20
Այսօր, 21:31

«Պարոն Վարդևանյանը մի շատ կարևոր բան ասաց, ասաց՝ մենք Ղարաբաղի շարժումը շարունակելու ենք և խաղաղություն ենք բերելու։ Ժողովո՛ւրդ ջան, ես ընդհանրապես խնդիր չունեմ, դուրս եկեք, միացեք, գնացեք այս մարդկանց հետևից»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանի դիտարկումներին։

«Իսկականից ստեղս ա հասել իշխանությունը, օր առաջ հեղափոխություն արեք․․․ Ես խանգարում եմ, այս մարդիկ՝ քաջ Նարեկը և քաջ Արամը թող գնան ազատագրեն ծովից ծով Հայաստանը։ Ոչ մի խնդիր չունեք։ Ես պատրաստ եմ, ասել եմ՝ եթե որոշեք, որ պետք է գնդակահարության պատի տակ կանգնեմ, եթե ես մի հատ «օֆ» կասեմ, կասեք ամոթ քեզ․․․Միացեք, հենց վաղն առավոտ գնացեք էս մարդկանց հետևից, ցույց տվեք ձեր կամքը, ես հրաժարական կտամ, ռադս կքաշեմ, եկեք էս մարդկանց հետ Ղարաբաի շարժումը սկսեք, խաղաղություն հաստատեք։ Բայց քանի դեռ ես վարչապետի պաշտոնում եմ, ասում եմ՝ բուլդոզերով այս պրոցեսը հասցնելու ենք մինչև վերջ։ Շատ վճռական եմ»,- ընդգծեց Փաշինյանը։

«Ստեղս ա հասել իշխանությունը, օր առաջ հեղափոխություն արեք, ռադս կքաշեմ, կգնամ»․ Նիկոլ Փաշինյան