Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

««Ընտրություններով Նիկոլ հեռացնող» Ռոբերտ Քոչարյանի ձեն-ծպտունը դուրս չի գալիս»․ Միհրան Հակոբյան

««Ընտրություններով Նիկոլ հեռացնող» Ռոբերտ Քոչարյանի ձեն-ծպտունը դուրս չի գալիս»․ Միհրան Հակոբյան
22
Այսօր, 13:54

Քաղաքական վերլուծաբան Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աբսուրդն այն է, որ «ընտրություններով Նիկոլ հեռացնող» Ռոբերտ Քոչարյանի ձեն-ծպտունը դուրս չի գալիս: Արդեն երկրորդ անգամ ընտրություններով Նիկոլին «կռեց», Լյովկային նշանակեց իր ոչ մի բանի մասին ֆրակցիայի քշող ու գնաց ԿԳԲ-ի պադվալ, կարծես՝ էդպես էլ պիտի լիներ, կարծես՝ դրա մասին էր էս ամբողջ էպոպեան...
Իսկականից աբսուրդ է, որ Ալիևի նասկու առջև արդեն երկրորդ անգամ ժողովրդին կապիտուլացնողներին թվում է, թե իրենցից «սպռոս» չկա, թե իրենց հիշող չկա, դե որովհետև նստած է... Թուրքացման դեմ պայքարը նստելու մասի՞ն էր. դա ի՞նչ ինդուլգենցիա է, դա ի՞նչ արդարացում է:
Հայրենիքը փրկելու դրոշը բարձրացրե՞լ ես, ասա՝ ի՞նչ պիտի արվի, ի՞նչ ես առաջարկում: Գոնե Լյովկային ասա, թող փոխանցի՝ ի՞նչ պիտի անի ժողովուրդը...»։

Աղբյուրը`   Միհրան Հակոբյան