«Իրենց կյանքն ամեն վայրկյան վտանգի ենթարկող պայմանագրային զինվորներն ինչո՞ւ են ցածր աշխատավարձ ստանում». Ոսկան Սարգսյան
![]() 186 Չորեքշաբթի, 10 հունվարի, 2018 թ., 21:45 2013թ. Տավուշի առաջնագիծ այցելած նախարար Սեյրան Օհանյանին հարց տվեցի, թե սահման պաշտպանող, իրենց կյանքն ամեն վայրկյան վտանգի ենթարկող պայմանագրային զինվորներն ինչո՞ւ են ցածր աշխատավարձ ստանում: Անցել է շուրջ 5 տարի, սակայն պայմանագրային զինծառայողների ռոճիկը ցածր է մնում: Պետական տարբեր հիմնարկներում պարապության մատնված զանազան գլխավոր, առաջատար մասնագետները, խորհրդականներն ու քարտուղահարուհիները ավելի մեծ ռոճիկ են ստանում, քան ազերի դիպուկահարների նշանառության տակ խրամատներում գիշերներ լուսացնող զինծառայողները: Ցածր ռոճիկի պատճառով պայմանագրային զինծառայող են դառնում հիմնականում նրանք, ովքեր այլ գործով զբաղվելու հնարավորություն չունեն: Դրա հետևանքը՝ դատարաններում քիչ չեն պայմանագրային զինծառայողներին առնչվող քրեական գործերը: Ասում են՝ պայմանագրային զինծառայողների աշխատավարձը բարձրացնելու համար բյուջեում փող չկա: Երկրում փող կա, հարկ է արագաչափերի, կարմիր գծերի տուգանքների փողերն ուղղել այդ նպատակով, կրճատել փոքր երկրի կառավարման հսկայական ապարատը, խնայված փողերը վճարել հայրենիքի պաշտպաններին: Բավ է հայրենիքի պաշտպաններին լոկ պաթետիկ բառերով մեծարել... Աղբյուրը` Ոսկան Սարգսյան («Ֆեյսբուք») |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
