«Ռուսաստանն Ադրբեջանի ձեռքով նախապատրաստում է նոր կոնֆլիկտի սրում, գուցե պատերազմ». Լևոն Շիրինյան
![]() 178 Ուրբաթ, 26 հունվարի, 2018 թ., 16:20 Այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետ Լևոն Շիրինյանն անդրադարձել է ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի Արցախի վերաբերյալ ելույթին և ՌԴ-ի կողմից հակառակորդին սպառազինելու խնդրին. «Մեզ համար խնդիր է ռուսական զենքի մատակարարումը։ Ես չեմ բացառում պատերազմի հրահրումը Ռուսաստանի կողմից։ Սա ռեալ է։ Ես հայտարարում եմ՝ Ռուսաստանն Ադրբեջանի ձեռքով նախապատրաստում է նոր կոնֆլիկտի սրում, գուցե պատերազմ… Յուրաքանչյուրս գիտենք, որ Արցախի հարցում ադրբեջանցին ոչ մի պայման չի ընդունելու, բացի ցեղասպանություն, ոչնչացում, ուստի մենք ցանկացած դիրքորոշում կարող ենք հայտնել, որ խաղաղասեր ենք, պատրաստ ենք հանձնելու, կարող ենք չհանձնել։ Լևոնտերպետրոսյանական խաղաղապաշտությամբ հանկարծ չվարակվեք, վտանգավոր է»,- ասել է նա։ Խոսելով ներքաղաքական վիճակից՝ քաղաքագետը կարծիք է հայտնել. «Հայաստանում կլեպտոկրատական իշխանությունը պետք է ոչնչացվի։ Սա այն դեպքն է, երբ ոչ մաքուր տարրերը շրջապատում են իշխանությանը։ Կոռուպցիայի դեմ պայքարը պիտի բարձրանա իշխանության բարձր ներկայացուցիչների մոտ։ Կոռուպցիան չի կարող ընդգրկել միայն միջին խավը։ Եթե այս հարցերը լուծվեն, Հայաստանը կդառնա արժանապատիվ պետություն։ Պաշտոնների նշանակումներն առաջին հերթին պետք է բխեն Սահմանադրության տեքստից՝ բառացիորեն։ Ես կնախընտրեի, որ բարձր պաշտոններում ընտրվեին Հայաստանակենտրոն անձինք»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
