Արծաթյա հնօրյա, նրբաճաշակ ու գեղեցիկ գոտիներ, ապարանջաններ, քունքազարդեր և այլն. Համլետ Հովսեփյանի եզակի հավաքածուն
![]() 6118 Ուրբաթ, 09 մարտի, 2018 թ., 15:50 Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում գործող «Հայորդի երիտասարդաց միություն» ՀԿ համահիմնադիրներից Համլետ Հովսեփյանն, ով բազմիցս շրջագայել է Արևմտյան ուԿիլիկյան Հայաստանների, նաև՝ Հայաստանի Հանրապետության տարածքում, ունի հայ մշակույթի նմուշների յուրահատուկ հավաքածու: Նրա մետաղադրամների հազվագյուտ հավաքածուն MAMUL.am-ը ներկայացրել էր ավելի վաղ, իսկ այժմ մեր թղթակցի հետ զրույցում նա ցուցադրել է իր զարդերի հավաքածուն: «Անտիկ իրերի աճուրդով զբաղվող կայքերից մեկում հայկական դրամներ էի որոնում։ Պատահաբար աչքովս մի կանացի գոտի ընկավ։ Վերնագրում այն ներկայացված էր որպես օսմանական, արաբական կամ պարսկական։ Չնայած վերնագրին՝ ինչ-որ ներքին ուժ ինձ ասում էր, որ դա հայկական է։ Որոշեցի գնել այն և չսխալվեցի։ Ներքին ձայնս չէր սխալվել։ Գոտին ստանալուն պես, ետնամասում հայտնաբերեցի վարպետի կողմից թողված անվան և ազգանվան երկու հայերեն տառերը՝ Ե.Մ., հավանաբար՝ Ենոք Մարտիրոսով։ Այդ օրվանից սկսվեց հետաքրքրությունս օսմանյան ժամանակաշրջանում (հիմնականում 19-20-րդ դարերի) հայ արծաթագործ վարպետների ասեղնագործ աշխատանքների հանդեպ մեծացավ: Շատ գեղեցիկ աշխատանք է նաև 19-րդ դարի վերջում պատրաստված այս՝ նշանի մատանու արծաթյա տուփը։ Օսմանյան կայսրության արծաթագործության գլխավոր կենտրոններից էին Վանը, Կարինը, Սեբաստիան։ Արծաթյա թելերով հյուսված աշխատանքները ևս բնորոշ էին վանեցի արծաթագործներին: Հավանաբար, Վանի աշխատանքներ են նաև այս գեղեցիկ վզնոց/ճակատնոցները: Հավաքածուիցս կցանկանայի առանձնացնել 19-րդ դարի վերջում, Տրապիզոնում հայ վարպետի կողմից պատրաստված այս արծաթյա ապարանջանը Կարնո աշխատանքներից կցանկանայի առանձնացնել այս գեղեցիկ կանացի գոտին և երկու ապարանջանները։ Նույնանման գոտի և ապարանաջաններ պահվում են ՀՀ պատմության թանգարանում: Հավաքածուիս մաս են կազմում նաև օսմանյան ժամանակաշրջանում պատրաստված այլ, ամենայն հավանականութամբ, հայկական արծաթյա զարդեր, որոնք կներկայացնեմ ստորև»։ |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
45826.02.2026, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
60326.02.2026, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
116025.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
103224.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
55824.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
50824.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
52223.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
68421.02.2026, 00:42






























