«Ռուսաստանը նման ծավալով զենք չի մատակարարի Ադրբեջանին, ինչ մինչև 2016թ. ապրիլն էր». Կոսաչով
![]() 388 Չորեքշաբթի, 14 մարտի, 2018 թ., 16:05 Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումներն իրականացվել են համաձայնագրերի շրջանակներում, որոնք ձեռք էին բերվել մինչ 2016թ. ապրիլյան պատերազմը: Այս մասին այսօր Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ Դաշնային խորհրդի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը: Նա պատասխանել է լրագրողներին այն հարցին, թե ինչու է Ռուսաստանն ԱՄՆ-ին մեղադրում Ուկրաինային զենք վաճառելու համար՝ նշելով, որ անթույլատրելի է հակամարտող կողմերին սպառազինություն մատակարարելն, այն դեպքում, երբ նույն ինքը՝ Ռուսաստանը, 2011-ին 5 միլիարդ դոլարի չափով զենք վաճառեց Ադրբեջանին: Նրա խոսքով՝ Ռուսաստանն իրականացնում է այն պայմանագրերը, որոնք կնքվել էին մինչ 2016թ. ապրիլը: «Անկասկած, մենք արձագանքում ենք այն իրավիճակին, որը տեղի ունեցավ 2016թ. ապրիլին: Դրանում որևէ կասկած չկա»,- ընդգծել է նա: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
