«Զենքը բանջարեղեն չէ, զենքի առևտուրը լուրջ քաղաքականություն է, պետք չէ միամտացնել». Թրեյսի Ջերման. «168 ժամ»
![]() 411 Շաբաթ, 17 մարտի, 2018 թ., 10:30 «1990-ական թվականներից հետո Ղարաբաղյան հակամարտության գոտում թեժ պատերազմի վերսկսման վտանգը եղել է միշտ, քանի որ կողմերը երբեք չեն կարողացել հասնել փոխզիջումների պատրաստակամության այն մակարդակին, որը թույլ կտար վերջնականապես լուծել այդ հակամարտությունը: Այդ դրությունը ֆիքսել են ոչ միայն արևմտյան, այլև ռուսական դիտորդները: Ուստի արդարացումը, թե Ուկրաինայում հակամարտությունն ավելի թեժ է, ավելի վտանգավոր, քան Ղարաբաղում, մեղմ ասած սխալ է, քանի որ պատերազմի վերսկսման վտանգը եղել է և կա քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում այս մասին է ասել եվրոպացի ռազմական փորձագետ Թրեյսի Ջերմանը՝ անդրադառնալով ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի դիտարկումներին, թե ապրիլյան պատերազմից հետո ռուսական զենքի մատակարարումները Ադրբեջանին կրճատվել են: Ըստ Ջերմանի, կարևոր հանգամանքն այն է, որ Ռուսաստանն այլևս չի կարողանալու իրականացնել ԼՂ հակամարտության գոտում իր սպառազինության բիզնեսը, քանի որ ամերիկյան կողմը սպառնում է պատժամիջոցներ կիրառել այն երկրների դեմ, որոնք ռուսական ընկերություններից զենք կգնեն: «Զենքի վաճառքով Ռուսաստանը նպաստել է պատերազմի վերսկսման հնարավորությանը, խթանել է ռազմատենչ հռետորաբանության սրմանը և այդպես շարունակ: Չնայած բացառությունները, միջազգային պրակտիկայում անընդունելի է զենք մատակարարել հակամարտության մեջ գտնվող երկրի, որովհետև նա դա կարող է օգտագործել ցանկացած պահի: Եվ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս զենքերը միշտ կիրառվում են, ցավոք սրտի: Ինչու ենք մենք հետազոտություններ անցկացնում երկրների ռազմականացման մակարդակի վերաբերյալ, դրանք գնահատումներ են, որոնց նպատակն է նաև ֆիքսել սպառազինության ավելցուկը երկրներում, տարածաշրջաններում, հակամարտության գոտիներում, որովհետև խոսքը զենքի մասին է, այո, զենք վաճառում են, բայց զենքը բանջարեղեն չէ, զենքի առևտուրը լուրջ քաղաքականություն է, պետք չէ միամտացնել, թե դա միայն առևտուր է, դա հստակ քաղաքականություն է, որի ներքո թաքնված է հակամարտության կառավարումը, ժամանակ առ ժամանակ թեժ հակամարտության, որը կողմերին կդնի Ռուսաստանից մեծ կախվածության մեջ, որի ականատեսն ենք մենք ներկայումս»,- ասել է Թրեյսի Ջերմանը: Ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը մեր թղթազկցի հետ զրույցում նշել է, որ ապրիլյան պատերազմը Ղարաբաղում իսկապես կարևոր հանգրվան էր ռուսական կողմի համար հասկանալու համար մեկ շատ կարևոր բան, որ զենքի վաճառելով հակամարտող կողմերին հնարավոր չէ լիովին վերահսկել դրա օգտագործումը շփման գծում: Ըստ նրա, ՌԴ իշխանություններն իսկապես հույս ունեին, որ կողմերը չեն ունենա այդ համարձակությունն առանց Ռուսաստանի և գերտերությունների «թույլտվության» սկսել լայնածավալ ռազմական գործողություններ Ղարաբաղյան հակամարտության գոտում»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
261Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
281Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
286Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
197Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
257Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
238Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
225Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
276Երեկ, 09:52
