«Սեֆիլյանն այն եզակի մարդկանցից է, որ պատերազմի բովով անցնելուց հետո, չի բարոյազրկվել». Արթուր Սաքունց
![]() 556 Հինգշաբթի, 22 մարտի, 2018 թ., 14:25 «Ժիրայր Սեֆիլյանն այն եզակի մարդկանցից է, որ ղարաբաղյան պատերազմի բովով անցնելուց հետո, չի բարոյազրկվել, այսինքն՝ չի մտել կոռուպցիոն սխեմաների մեջ, ռազմական կենսագրությունը չի օգտագործել անձնական հարստության և կեցության խնդիրները լուծելու համար: Իշխանությունն այդպես էլ չկարողացավ նրան իր համախոհը դարձնել: Բռնապետական իշխանության համար վտանգ է ներկայացնում այն անձը, որի վարքագիծը հնարավոր չէ վերահսկել»,- «Ազատության» եթերում հայտարարեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Հիշեցնենք՝ դատարանի մարտի 20-ի վճռով, Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման: Սաքունցի խոսքով՝ Սեֆիլյանի գործն իրավական պետության ոչնչացմանն ուղղված հերթական քայլն էր. «Սա կոչվում է քաղաքական հաշվեհարդար: Համոզված եմ, որ Սեֆիլյանին ազատազրկելու ժամկետը որոշված էր ի սկզբանե, երբ նրան ձերբակալեցին: Սերժ Սարգսյանը հրահանգը տվել էր, իրավապահներն էլ ձևակերպումներ էին հորինել, որն իրականության հետ կապ չուներ»,- հավելեց նա: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
