Աղվան Վարդանյանը տեղյակ չէ, որ Ժիրայր Սեֆիլյանի անունը եղել է պատմության դասագրքերում
![]() 780 Ուրբաթ, 23 մարտի, 2018 թ., 14:00 «Դատարանների որոշումները չեմ մեկնաբանում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Աժ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն՝ անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի՝ 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկմանը: «Որևէ մեկը չի ժխտում Սեֆիլյանի մասնակցությունն Արցախյան պատերազմին, բայց մարդն ունենում է կյանքի փուլեր, որոնք կարող են տարբեր դրսևորումներ ունենալ»,- շարունակել է Վարդանյանը: Հարցին՝ իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ նրա անունը հանվել է դասագրքերից, պատասխանել է. «Նախ՝ չգիտեմ, որ նրա անունը կա դասագրքերում...»: Հիշեցնենք՝ Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հայտարարել էր, որ իշխանությունն ամեն կերպ փորձել է ջնջել Սեֆիլյանի անունն Արցախյան պատերազմի պատմության էջերից․ «Մի ժամանակ Սեֆիլյանի անունը գրված էր դպրոցական գրքերում՝ որպես հերոս։ Վերջին երկու տարին հանվել է ինչ-որ մեկի թեթև ձեռքով։ Ինչո՞ւ։ Որովհետև Սեֆիլյանն անցանկալի անձ է իշխանության համար, նա չի ենթարկվում իշխանության խաղի կանոններին»,- ասել էր նա: Հիշեցնենք նաև, որ դատարանի մարտի 20-ի վճռով, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Մարտական խաչի ասպետ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
