Ամերիկացի վերլուծաբանները՝ Հայաստանում բողոքի ցույցերի մասին
![]() 851 Հինգշաբթի, 26 ապրիլի, 2018 թ., 09:55 Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումների վերաբերյալ «Ամերիկայի Ձայն»-ին իրենց տեսակետներն են հայտնել Վաշինգթոնի քաղաքական վերլուծաբանները: Վաշինգթոնի Քարնեգի հաստատության վերլուծաբան Փոլ Սթրոնսկին անդրադարձել է վերջին շաբաթների ընթացքում Հայաստանում ստեղծված իրավիճակին և ներքաղաքական զարգացումներին և նշել. «Զարմացած չեմ, որ Հայաստանում տեղի ունեցան ցույցեր, Հայաստանն այն երկրներից է, ուր առկա են բավականաչափ քաղաքական ազատություններ և քաղաքացիական հասարակություն, որը չի վերահսկվում իշխանության կողմից: Այս զարգացումները դրական են Հայաստանի համար, շատ դրական միտումներ են, հատկապես երիտասարդ սերնդի առաջ գալու փաստը: Հույս ունեմ, որ քաղաքացիական հասարակության և գործող իշխանական մարմինների համագործակցությամբ հնարավոր կլինի ստեղծել նոր իշխանություն, որն ավելի շատ պատասխանատու կլինի իր ժողովրդի համար»,- ասել է Սթրոնսկին: Վաշինգթոնի Վիլսոն կենտրոնի վերլուծաբան Յուվալ Վեբերի կարծիքով, բողոքի ցույցերը հետխորհրդային տարածքում ունեն բազմաթիվ նմանություններ: «Նմանատիպ բոլոր դեպքերում առկա են առաջնորդներ, ովքեր ցանկանում են պահպանել իշխանությունը և պատրաստ են փոխել գործող համակարգն իրենց իշխանությունը երկարաձգելու համար: Եվ բոլոր դեպքերում մարդիկ դուրս են գալիս փողոց և պայքարում դրա դեմ: Հայաստանի դեպքում պայքարը ոչ միայն ավարտվեց խաղաղ հանգուցալուծմամբ, այլև գործող վարչապետը ճանաչեց, որ իր ընտրած տարբերակը սխալ էր: Նրա հրաժարականի հայտարարության մեջ նշված է, որ առկա էին մի քանի տարբերակներ, սակայն ինքը չի ընտրում դրանցից ոչ մեկը»,- Ամերիկայի Ձայնի հետ զրույցում ասել է Յուվալ Վեբերը: Քաղաքական վերլուծաբան Էմիլ Սանամյանը պատմական որակելով Հայաստանում տեղի ունցող քաղաքական գործընթացները՝ մատնանշել է նաև առաջիկայում սպասվող մարտահրավերները: «Մարդիկ, ովքեր սատարել են Նիկոլ Փաշինիյանի շարժմանը, իհարկե, ցանկանում են նրան տեսնել երկրի նոր ղեկավարի պաշտոնում, բայց պետք է գիտակցել, որ անցումային փուլում բավականին շատ անելիքներ կան՝ այս պահից սկսած մինչև նոր կառավարության ձևավորումը»,- նշել է Էմիլ Սանամյանը: Վաշինգթոնում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը Հայաստանի ցույցերի վերաբերյալ ապրիլի 23-ին Պետքարտուղարության արած հայտարարությունը դրական է որակել և ընդգծել. «Միացյալ նահանգները որպես մեր գործընկեր երկիր վերահաստատեց, որ անցած տարիները մեր հարաբերությունների զագացման տարիներ են եղել և որ հետընթաց չի եղել»: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի քաղաքացիական հասարակության ձևավորման մեջ ԱՄՆ-ի մեծ դերը, ինչպես նաև՝ Հայաստանի նոր քաքական ուժերի և կառավարության հետ աշխատելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
