«Ընդդիմության ճնշման ներքո ՀՀԿ-ն հրաժարվեց թեկնածու առաջադրելուց». միջազգային մամուլ
![]() 1842 Կիրակի, 29 ապրիլի, 2018 թ., 14:35 «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որը երկրի խորհրդարանում ունի 105-ից 58 մանդատ, չի առաջադրի իր թեկնածուին կառավարության ղեկավարի ընտրություններում»,- հաղորդում են միջազգային լրատվամիջոցները՝ վկայակոչելով կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը: «Взгляд» պարբերականը գրում է, որ որոշումը կայացվել է ընդդիմության ճնշման ներքո: Պարբերականը նաև հայտնում է, որ որոշումն ընդունվել է ապրիլի 23-ին վարչապետի պաշտոնից հրաժարված Սերժ Սարգսյանի և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ներկայությամբ: РИА «Новости»-ին՝ հղում անելով Շարմազանովի հայտարարությանը, նշում է, որ «Հայաստանի համար ճիշտ որոշում կայացվեց»: Եվ չնայած հանրապետականների հայտարարությանը, ինչպես գրում է գործակալությունը, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի աջակիցները չեն դադարեցնի բողոքի ցույցերը: «Մենք չենք փոխի մեր ծրագրերը, կշարունակենք բողոքի ակցիաները»,- գործակալությունը մեջբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ավինյանի խոսքը: ՀՀԿ-ի որոշման մասին հայտնում է նաև Daily Mail-ը: Պարբերականը, մասնավորապես, գրում է, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցությունը մեծամասնություն ունի խորհրդարանում, իսկ երեկ կուսակցությունը խուսափեց առճակատումից: BBC-ն, իր հերթին, նշում է, որ ցույցերը գլխավորող Նիկոլ Փաշինյանն ստիպեց վարչապետին հրաժարական տալ՝ հայտարարելով, որ ինքը կլինի երկրի նոր վարչապետը: ՀՀԿ-ի որոշմանն անդրադառնում են նաև The Nation, Business Insider, Xinhuanet, Reuters, Al Awsat, AFP, Washington Post և մի շարք այլ հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներ: ![]() ![]() ![]() ![]() ![]() |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22





