«Այն հռետորաբանությունը, որ Ադրբեջանն օգտագործում է, մթնոլորտ չի ստեղծում իրական կարգավորման համար»․ Նիկոլ Փաշինյան
![]() 700 Երկուշաբթի, 30 ապրիլի, 2018 թ., 15:30 «Արցախյան հիմնախնդրի կարգավորումը պետք է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում լինի, հարցին պետք է տիրապետել հնարավորինս կարճ ժամկետներում ու մեթոդաբանությունը պետք է լինի ինստիտուցիոնալ: Իմ՝ վարչապետ ընտրվելու դեպքում պետք է անհրաժեշետ ինֆորմացիային տիրապետեմ»,- պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյանի՝ արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացին առնչվող հարցին, ասաց Նիկոլ Փաշինյանը: «Այն հռետորաբանությունը, որ Ադրբեջանն օգտագործում է, մթնոլորտ չի ստեղծում իրական կարգավորման համար: Խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է խաղաղության մթնոլորտ: Պրոբլեմատիկ է բանակցել մի երկրի ղեկավարի հետ, որ սպառնում է Հայաստանի այս կամ այն հատվածի նկատմամբ ագրեսիվ գործողություններ ձեռնարկել»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը: Հարց հնչեցրեց նաև Է. Շարմազանովն՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ի վերաբերյալ «Ելք»-ի նախկին գնահատականներին, ըստ որի՝ պետք է դուրս գալ կազմից, ու Նիկոլ Փաշինյանի այս օրերի հայտարարությանն, ըստ որի՝ վարչապետ ընտրվելու դեպքում ՀՀ-ն դուրս չի գա ԵԱՏՄ-ից: «Ես դեմ եմ քվեարկել ՀՀ-ի անդամակցությանը ԵԱՏՄ-ին: Մենք լինելով քաղաքական ու պետական գործիչներ, պետք է իրողությունների հետ հաշվի նստել, որ ՀՀ-ն այժմ ԵԱՏՄ անդամ է: Արտաքին բնագավառում կտրուկ շրջադարձերը շատ կտրուկ կարող են լինել երկրի համար: ԵԱՏՄ-ում կան խնդիրներ, որոնք պետք է քննարկենք ու հասեննք լուծումների»,- պատասխանեց Փաշինյանը: «Չհամոզեցիք»,- ասաց Շարմազանովը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
