«Հայաստանը պետք է ունենա վարչապետ, ի՞նչ ժամկետում, չեմ կարող ասել, կախված է պատգամավորների տրամադրվածությունից». Վահրամ Բաղդասարյան
![]() 790 Երեքշաբթի, 01 մայիսի, 2018 թ., 10:45 ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը քիչ առաջ պատասխանում էր լրագրողների հարցերին. «Հայաստանը պետք է ունենա վարչապետ, ի՞նչ ժամկետում, չեմ կարող ասել, կախված է պատգամավորների տրամադրվածությունից՝ սահմանադրական ժամկետում: Եթե այսօր չի լինում, 7-օրյա ժամկետում կունենանք ընտրություններ... Ես քաղաքականության մեջ ոչինչ չեմ բացառում: Ես ասել եմ՝ մենք չենք խոչընդոտի ընտրություններին՝ բոյկոտել և այլն, չի լինելու նման բան, նիստը կկայանա... Ես պիտի որոշում կայացնե՞ի՝ ձայները տալի՞ս ենք, կամ չենք տալի՞ս, ես իրավունք չունեմ նման բան ասելու... Իմ հարգարժան գործընկեր Նիկոլ Փաշինյանի մտքով չանցնի, որ անձամբ ես կարող եմ ճնշման տակ գործողություն կատարել»,- ասաց Բաղդասարյանը: Հարցին՝ Սերժ Սարգսյանը երեկ ներկա եղե՞լ է ՀՀԿ-ի նիստին, խոսե՞լ է վարչապետի ընտրության մասին, ասաց. «Գործադիր մարմնի նիստում Սերժ Սարգսյանը չի անդրադառնում քաղաքական գործընթացներին»: Բաղդասարյանն ասաց, որ թեկնածու առաջադրելու մտադրություն չունեն, բայց ամեն ինչ կախված է քաղաքական զարգացումներից: «Եթե Աժ արտահերթ ընտրության անհրաժեշտություն լիներ, 2017-ից հետո բողոք կնկատեինք, բայց բոլորը երջանիկ էին, այսինքն ընտրությունները չեն, որ առիթ են դարձել մարդկանց փողոց դւորս գալու»: Վերջին հարցին՝ ՀՀԿ-ն կարո՞ղ է որոշել ազատ քվեարկել. «Չեմ կարծում, կուսակցությունը կարող է իր դեմքը կորցնել: Որոշումը պետք է լինի միասնական»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
