«ՀՀԿ պատգամավորները առավոտից տարածում են Ադրբեջանական քարոզչամեքենայի տեղեկությունները՝ փորձելով վախ ներշնչել սեփական ժողովրդին». Նիկոլ Փաշինյան
![]() 795 Երեքշաբթի, 01 մայիսի, 2018 թ., 21:20 ԱԺ-ում իր ավարտական խոսքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանրապետականներին մեղադրեց թշնամու հետ համագործակցելու համար: «Ինձ այս ամբիոնից շատ մեղադրեցինն, որ ես սպառնում եմ ոչնչացնել հանրապետական կուսակցությունը: Ես որևէ այդպիսի մտադրություն չունեմ, որովհետև Հանրապետական խմբակցությունն և կուսակցությունն ինքն իրեն ոչնչացրեց միանգամից և անշրջելիորեն: Սեփական ժողովրդի պատերազմ հայտարարող ուժն ընդհանրապես չի կարող գոյություն ունենալ: Եվ այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, ոչ թե կուսակցություն է, այլ նրա ուրվականը: Այստեղ 2-րդ կարծիք լինել չի կարող: Զարմանալի մի բան տեղի ունեցավ, ՀՀԿ պատգամավորներն իրենց իշխանության տեսիլքը պահպանելու համար անցան հակապետական ռիտորիկայի՝ փորձելով մեր շարժմանն աշխարհաքաղաքական դավադրություն լինելու մասին զանգեր ուղարկել տարբեր ուղություններով: Այդ հայտարարությունները ոչ միայն ուղղակիորեն ուղղված են Հայաստանի անվտանգությանն, այլև մի շարք բարեկամ երկրների բարեկամությանը: Նպատակ ունենա այնպես անել, որ բարեկամ երկրների մեջ թշնամանք առաջանա: Ես ուզում եմ պատասխանատու ասել, բոլոր նրանք, ովքեր փորձում են ակնարկել, թե այս ամենի մեջ ինչ-որ մութ օտար ուժերի սցենար կա, նրանք վիրավորում են սեփական ժողովրդին: Նրանք էնքան չեն ճանաչում, այնքան են կտրված սեփական ժողովրդից, որ կարծում են, թե կարողացել են հաղթել սեփական ժողովրդին: Նրանք կարծում են, թե հայ ժողովուրդը չի կարող լինել այսքան հզոր: Սա ցույց է տալիս, որ այս կուսակցությունը վաղուց կտրել է իր բոլոր կապերը իր ժողովրդի հետ: Խոսում են պայթյունավտանգ իրավիճակի մասին: Սիրելիներս, ոչ մի պայթյունավտանգ գոյություն չունի: Դա լինում է այն ժամանակ, երբ կա ուժերի որոշակի հարաբերակցություն: Ինչն այսօր Հայաստանում չկա: Այսօր ՀՀ-ում կամի կողմից՝ ժողովուրդ, և հանրապետական 20-25 պատգամավոր՝ մյուս կողմից և Հանրապետական վերնախավ: Չկա որևէ պայթյունավտանգ իրավիճակ, որովհետև ժողովուրդը միասնական է: Ես կոչ եմ անում ընդհանրապես չխոսել բախոմների, ցնցումների մասին: Չի լինելու ոչ մի բախում, որվհետև ժողովրդի դեմ ոչ մի ուժ չկա: Արձանագրենք հաջորդը՝ բազմիցս եմ ասել, որ ՀՀ և ԱՀ սպառնացող վտանգի դեպքում այս ողջ համազգային և համաժողովրդական շարժումը լծվելու է Արցախի և Հայաստանի պաշտպանությանը: Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի բանի վրա: ՀՀԿ որոշ պատգամավորներ ՀՀ ԱԺ ամբիոնից տարածում են ադրբեջանական քարոզչության նյութերը և տեղեկությունները՝ փորձելով խուճապ առաջացնել Հայաստանի ժողովրդի շրջանում: Սա ինչ է, եթե ոչ ուղիղ համագործակցություն Ադրբեջանի հետ, և ինչ է, եթե ոչ օգնության հուսահատ կանչ՝ ուղղված Ադրբեջանին և նրա առաջին դեմք Իլհամ Ալիևին: Ես սրան որևէ ուրիշ որակում չեմ կարող տալ: Սա ՀՀԿ-ի ինքնաոչնչացման վերջին կատոգորիան է»: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24801:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
38100:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
464Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1094Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
483Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1298Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1241Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1045Երեկ, 14:24
