«Մերժված իշխանություններ. Հայաստանում վերսկսվել են ցույցերը». միջազգային ԶԼՄ-ներ

Աշխարհը շարունակում է հետևել ներհայաստանյան զարգացումներին: Այսօր համաշխարհային հեղինակավոր մի շարք լրատվամիջոցների առաջին էջերին է հայտնվել «Մերժված իշխանություններ. Հայաստանում վերսկսվել են ցույցերը» խորագիրը:
Երեկ վարչապետի ձախողված ընտրությունների մասին գրում է BBC-ն. «Երևանի կենտրոնում հավաքված բազմահազարանոց ամբոխին է դիմել ընդդիմադիր առաջնորդ, վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով շարունակել հակակառավարական ցույցերը՝ ձախողված ընտրություններից հետո: Նա կոչ է արել փակել բոլոր փողոցները, ավտոկայաններն ու նույնիսկ օդանավակայանը: Պարոն Փաշինյանը երեկ չընտրվեց վարչապետի պաշտոնին՝ հավաքելով ընդամենը 45 ձայն»: Պարբերականը հայտնում է նաև, որ Փաշինյանը կոչ է արել շարունակել ոչ բռնի, խաղաղ ցույցերն ու տոտալ գործադուլն ու դասադուլը:
«Մերժված իշխանություններ. Հայաստանում վերսկվել են ցույցերը: Երկրի իշխող Հանրապետական կուսակցությունը թույլ չտվեց Նիկոլ Փաշինյանին դառնալ վարչապետին: Փաշինյանը ցուցարաներին կոչ արեց շարունակել փակել քաղաքի բոլոր փողոցները»,- ասվում է The New York Times-ի հոդվածում:
The Express Tribune պարբերականը հաղորդում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած սիրո և հանդուրժողականության հեղափոխության շարունակության մասին: «Նիկո՜լ, հաղթանա՜կ»,- պարբերականը մեջբերում է բազմահազարանոց ամբոխի վանկարումները:
Ձախողված ընտրությունների, ինչպես նաև շարունակվող ցույցերի մասին հայտնում են նաև The Guardian-ը, The Times-ը, Al Jazeera-ն, Reuters-ը, The Times of India-ն, Xinhuanet-ը:
News.ru-ն՝ հղում անելով «Интерфакс»-ին հայտնում է, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանում այսօր փակվել են գլխավոր փողոցներն ու օդանավակայանը: Պարբերականը նաև տեսանյութ է ներկայացնում օդանավակայանի փակ ճանապարհից՝ հիշեցնելով, որ նման կոչով երեկ՝ մայիսի 1-ին վարչապետի ձախողված ընտրություններից հետո հանդես էր եկել ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը:
Ռուսական մի շարք լրատվամիջոցներ հաղորդում են այսօր Հայաստանում հայտարարված տոտալ անհնազանդության, տոտալ դասադուլի և գործադուլի մասին: «Նրանք ցանկանում էին սադրել մեզ, սակայն ոչ, չստացվեց: Սա խաղաղ շարժում է: Հայտարարում եմ, որ մեզ հետ բանակցություններ կարող եք անցկացնել բացառապես մեկ հարցի՝ Հանրապետական կուսակցության հեռացման շուրջ»,- ռուսական ԶԼՄ-ները մեջբերում են Փաշինյանի խոսքը:





«Ինքնությունը պահպանելու համար հայը պետք է պայքարի ՀՀ-ի և Ադրբեջանի կառավարությունների դեմ միաժամանակ»․ Իշխան Սաղաթելյան
3600:12
«ՀՀ-ի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով դատապարտված ադրբեջանցի ակտիվիստն ինքնասպանության փորձ է արել»․ Տաթևիկ Հայրապետյան
40Երեկ, 23:54
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը
40Երեկ, 23:48
Անգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիր
42Երեկ, 23:36
«Թրամփը Զելենսկիին կոչ է արել հանդիպել Պուտինի հետ՝ Մոսկվայում». #Bloomberg
79Երեկ, 23:25
Միրզոյանը և Հունգարիայի փոխվարչապետը կարևորել են երկու երկրներում ռեզիդենտ դեսպանությունների հիմնումը
49Երեկ, 22:54
«Մոսկվան պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Կիևի հետ բանակցությունները, սակայն վերջինս փորձեց հարվածել Մոսկվային». Պուտին
93Երեկ, 22:42
«Ռուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար ավելի ցավոտ կլինի, քան Գերմանիայի համար»․ Շևցով
98Երեկ, 22:36