«Հայաստանում հույսի արթնացման փաստը շատ կարևոր է». Freedom House
![]() 432 Չորեքշաբթի, 02 մայիսի, 2018 թ., 14:25 Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենթը Ամերիկայի Ձայնին տված բացառիկ հարցազրույցում Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը հուսադրող է որակել: «Մենք ապրում ենք բավականին բևեռացված աշխարհում, որտեղ ժամանակին հնարավոր էր տարբեր երկրների համար վարել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն: Օրինակ՝ բարեկամական հարաբերություններ ունենալ միաժամանակ թե՛ Արևմուտքի հետ, թե՛ Ռուսաստանի: Չափազանց կարևոր է, որ սա կրկին հնարավոր դառնա, քան որ ներկայումս թե՛ միաջազգային, թե տեղական օրինակներով, բոլորը ֆիքսված են աշխարհաքաղաքական տարաձայնությունների վրա, որը, ըստ իս, առողջ մոտեցում չէ: Այս առումով, ես հույս ունեմ, որ Հայաստանին, որը անվտանգության նկատառումներից ելնելով սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը, կհաջողվի այդ իրականացնել: Նկատի ունեմ, եթե Հայաստանում նոր իշխանություն ձևավորվի, այն թեև լինելով ռուսաստանամետ, կարող է հնարավորություն ունենալ ավելի ժողովրդավարական ճանապարհով նաև կառուցողական հարաբերություններ հաստատել այլ երկրների հետ, ինչը, ըստ իս կարելի կլինի առողջ որակել: Նաև աշխարհաքաղաքական առումով կարևոր է, որ գերտերությունները՝ ԱՄՆ-ը, Եվրամիությունը և Ռուսաստանը, օրինակ, տան իրենց համաձայնությունը այս տիպի երկրներին նման արտաքին քաղաքականություն վարելու: Շատ վաղ է համակարգային բարեփոխումների մասին գնահատականներ տալ, բայց Սերժ Սարգսյանի ինքնակամ հրաժարականը և իշխանությունից հեռանալը իրականում, անհերքելիորեն, նշանակալի փաստ է: Սա հույս է հաղորդում բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են բարեփոխումներ տեսնել: Հույսի արթնացման զգացողությունը չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով մասնավորապես հետխորհրդային տարածքի ավելի ավտորիտար երկրներում առկա հուսալքվածությունը: Հայաստանում հույսի արթնացման փաստը, շատ կարևոր է», - ասել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենթը Ամերիկայի Ձայնի հետ ունեցած զրույցում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
