«Ռուսաստանն առավելապես շահագրգռված է Հայաստանում կայունության պահպանմամբ, այլ ոչ թե նրանով, թե ով է լինելու իշխանության ղեկին». Stratfor
![]() 1610 Չորեքշաբթի, 02 մայիսի, 2018 թ., 13:10 Ամերիկյան մասնավոր հետախուզա-վերուծական Stratfor ընկերությունն իր կայքում գրում է. «Հայաստանում ծագած քաղաքական ճգնաժամի ընթացքում Ռուսաստանն այլևս դիտորդի կարգավիճակ չունի: Մոսկվան վերջին բողոքի գործողությունների ընթացքում ակտիվ շփում է հաստատել բոլոր առաջատար քաղաքական գործիչների հետ՝ թե՛ կառավարությունից և թե՛ ընդդիմությունից: Թեև կտրուկ շրջադարձը Հայաստանի արտաքին քաղաքականությունում քիչ հավանական է, այնուհանդերձ, այդ երկրում ծագած ճգնաժամը կարող է Ռուսաստանի համար հեռանկարում որոշակի խնդիրներ ստեղծել: Քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը քաղաքական համակարգերի և մշակույթի առումով զգալի նմանություններ ունեն, Մոսկվան ուշի ուշով հետևում է տեղի ունեցող իրադարձություններին՝ փորձելով հասկանալ, թե ինչպես են զարգանալու իր երկրի տարածքում ծավալվող բողոքի գործողությունները: Ռուսաստանն առավելապես շահագրգռված է Հայաստանում կայունության պահպանմամբ, այլ ոչ թե նրանով, թե ով է լինելու իշխանության ղեկին: Հայաստանյան իրադարձությունների զարգացմանը զուգահեռ, Մոսկվան կանի հնարավորը՝ կուլիսներից իրադարձությունների վրա ազդելու համար՝ հասկանալով, որ բողոքի ակցիաները կարող են ազդեցություն գործել ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի վրա»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
