«Հայաստանն ազատվում է հետխորհրդային հիվանդությունից». Washington Post
![]() 1941 Հինգշաբթի, 03 մայիսի, 2018 թ., 14:45 Հայաստանը կարծես վերջապես ազատվում է իր հետխորհրդային հիվանդությունից և դիմավորում է ժողովրդավարական փոփոխությունները՝ շնորհիվ համազգային շարժման, գրում է The Washington Post-ի թղթակից Դևիդ Իգնատիուսը: «Փողոցային զանգվածային ցույցերը, որոնք տևեցին մեկ ամիս, հանգեցրեցին նրան, որ Սերժ Սարգսյանը հրաժարվեց վարչապետի պաշտոնից, իսկ այս շաբաթ, ամենայն հավանականությամբ, մտադիր են տապալել իշխող կուսակցությանը, որը երկար ժամանակ մնաց իշխանության ղեկին»,- ասվում է հոդվածում: Իգնատիուսը նշում է, որ վերջին 25 տարում Հայաստանը ռազմական կախվածություն ունի Ռուսաստանից, և այդ անելանելի իրավիճակը նպաստեց Սարգսյանի շուրջ ռուսամետ օլիգարխների ձևավորմանը: «ՌԴ նախագահ Պուտինն, ամենայն հավանականությամբ, որոշեց, որ ավելի լավ է զոհաբերի իր դաշնակից Սարգսյանին, քան ռիսկի դիմի կորցնել Հայաստանն ամբողջությամբ: Նա ցանկացավ խուսափել երկրորդ Ուկրաինայից»,- ասվում է WP-ի հոդվածում: «Փաշինյանի շարժումը փոփոխություններ է խոստանում»,- եզրափակում է հեղինակը: |

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
4409:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
357Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
355Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
352Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
232Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
309Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
269Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
258Երեկ, 10:45
