«Պատրաստ եմ կանգնել ոստիկանի և ցուցարարի միջև». Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել Independent-ին
![]() 1565 Շաբաթ, 05 մայիսի, 2018 թ., 14:45 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել բրիտանական The Independent պարբերականին, որի ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է կանգնել ոստիկանի և ցուցարարի միջև: «Մարդիկ մեքենաներ չեն: Նրանք ավելի բարդ են»,- պարբերականին ասել է Արմեն Սարգսյանը: Պարբերականը հիշեցնում է, որ նա անսպասելիորեն հայտնվել էր Հանրապետության հրապարակում կարևոր միջնորդի դերում՝ զրուցելով ցույցերի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ: «Հաջորդ երեքշաբթի Նիկոլ Փաշինյանը կրկին կառաջադրվի վարչապետի պաշտոնին: Իրավիճակը վերջապես կհանգուցալուծվի, սակայն այդ ուղին հեշտ չի լինելու»,- նշում է պարբերականը: Պարբերականի հետ զրույցում ՀՀ նախագահն ասել է, որ կողմերին միավորելը բավականին բարդ գործընթաց է, և որ անհնար էր աշխատանքը կատարել գրասենյակում նստած։ Ա. Սարգսյանը Փաշինյանի հետ բանակցությունները կառուցողական է անվանել: «Մենք բոլորս սովորում ենք, և ես պատրաստ եմ կանգնել ոստիկանի և ցուցարարի միջև, եթե հարկ լինի»,- ընդգծել է Ա. Սարգսյանը: Նա նաև շեշտել է, որ նոր ղեկավարությանը բազմաթիվ խնդիրներ են սպասվում: «Նոր կառավարությունն իր առջև այլ խնդիր ունի: Այն պետք է պատասխանի բոլոր հարցերին, որոնք առաջադրել է: Եվ մարդիկ պետք է հասկանան, որ եթե նախկինում սև էր, ապա վաղը պետք է սպիտակ լինի: Ես որպես նախագահ առաջին անգամ հասկացա, որ Հայաստանը վերջապես դուրս է գալիս այդ ճգնաժամից»,- եզրափակել է ՀՀ նախագահը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
