«Կարծում եմ՝ ՀՀԿ-ն կհաստատի կառավարության ծրագիրը». Էդմոն Մարուքյան
![]() 676 Երկուշաբթի, 07 մայիսի, 2018 թ., 12:05 «Ելնելով իրողություններից, այո, «Ելք»-ն արդեն լինելու է իշխանական խմբակցություն և պետք է աջակցենք գործող կառավարությանը: Մենք լինելու ենք Փաշինյանի կառավարության թիկունքն Աժ-ում»,- Աժ ճեպազրույցների ժամին հայտարարել է Էդմոն Մարուքյանը: Անդրադառնալով Փաշինյանի ընտրությանն ու նոր կառավարության ծրագրին՝ համոզմունք է հայտնել, որ ՀՀԿ-ն կհաստատի Նիկոլ Փաշինյանի ծրագիրը. «Եթե ՀՀԿ-ն չպիտի հաստատի, ապա անիմաստ է ընտրել նրան որպես վարչապետ, ավելին, եթե չի հաստատում, նորից երկփուլանի ընտրություն է սկսվում, իմաստը ո՞րն է, երբ մենք հիմա էդ փուլում ենք.. Կարծում եմ՝ ՀՀԿ-ն կհաստատի կառավարության ծրագիրը»: Նրա խոսքով՝ այսօրվա համակարգն այնպիսին է, որ Փաշինյանի կառավարությունն Աժ չգալով՝ երկրում կարող է միջավայր փոխել. «Նա կարող է ձևավորել գործադիր իշխանություն ու տնտեսական ուղերձներ հղել, հարկային, մաքսային վարչարարություն անել, որևէ խնդիր չկա»: Դիտարկմանը՝ Փաշինյանն ասում էր կբերենք ծրագիր, ՀՀԿ-ն կմերժի, կլինեն Աժ արտահերթ ընտրություններ, Մարուքյանը նշել է. «Նա ասում էր, որ ԸՕ-ն պետք է փոխվի, նոր լինեն Աժ ընտրություններ: Իսկ դա չի կարող փոփոխության ենթարկվել, մինչև կառավարության ծրագիրը բերելը: ԸՕ-ի փոփոխությունը 20 օրվա բան չէ: Աժ-ն ցրելու տարբերակները 20 օրվա մասին չեն. դա կարող է լինել, օրինակ, 3-4 ամսից»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
