«Բոլորը պետք է հասկանան, որ այն համակարգը, որն ստեղծվել է 15-20 տարվա ընթացքում, դժվար է լինելու փոխելը». Գլենդելի քաղաքապետ
![]() 628 Երկուշաբթի, 07 մայիսի, 2018 թ., 23:40 Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը, ով երեկէ ժամանել Հայաստան, Civilnet-ի հետ զրույցում անդրացարձել է Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությանն, իր և ամերիկահայության արձագանքին, նոր Հայաստանից սպասվող ակնկալիքներին: «Այն, ինչ տեսա Հայաստանում, չի տարբերվում սեպտեմբերին տեսած Հայաստանից, սակայն խոսելով բնակիչների հետ, հստակ է դառնում, որ լրիվ այլ երկիր եմ ես եկել, մարդիկ ավելի ազատ են արտահայտվում ամեն ինչի մասին, մարդկանց մեջ հստակ նկատելի է դրական տրամադրվածությունն ապագայի նկատմամբ: Եկել եմ որպես հայ մարդ, սակայն, իհարկե, հետս բերել եմ ջերմագին բարևներ, բարեմաղթանքներ տասնյակ հազարավոր հայերից, ովքեր ապրում են այն ամենով, ինչ տեղի է ունենում այստեղ: Ամսի 22-ին տեղի ունեցավ Գլենդելում հսկայական ցույցը, Ցեղասպանության և Արցախի խնդրի հետ չառնչվող, միակ ցույցն էր, որ նման մասշտաբներ ունեցավ, Գլենդելի բոլոր կենտրոնական փողոցները փակվեցին, ոստիկանությունը գործի լծվեց, շատ լավ կազմակերպված էր: Ցույցը, իհարկե, շատ բուռն էր, բայց խաղաղ ու հանգիստ: Բոլորը սատարեցին Նիկոլ Փաշինյանին, և, ընդհանրապես ժողովրդին, քանի որ դա համաժողովրդական շարժում էր: Պետք է բոլորի սպասելիքները հանդարտել, մի քիչ չափավորել, բոլորը պետք է հասկանան, որ մեկ օրվա մեջ ամեն ինչ չի լինի, որ լինելու է դիմադրություն, որ այն համակարգը, որն ստեղծվել է 15-20 տարվա ընթացքում, դժվար է լինելու փոխելը: Մի կողմից դա, երկրորդը, բոլորը պետք է հասկանան, որ բոլոր ջանքերի համազգային կենտրոնացում է անհրաժեշտ լինելու: Սփյուռքը 91թ. անկախությունից հետո ճիշտ չօգտագործվեց, օգտագործվել բառը վիրավորական իմաստով չեմ ասում, պարզապես համոզված եմ, որ սփյուռքում մեծամասնությունը պատրաստ է օգտակար լինել հայրենիքին, բայց այդ մեխանիզմները ճիշտ չմշակվեցին»,- ասել է Սինանյանը: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24801:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
38100:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
464Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1094Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
483Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1298Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1241Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1045Երեկ, 14:24
