ՇՏԱՊ. Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
![]() 633 Երեքշաբթի, 08 մայիսի, 2018 թ., 13:34 Ձայների 59 կողմ, 42 դեմ հարաբերակցությամբ խորհրդարանը ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանին ընտրեց ՀՀ վարչապետ:
Նիկոլ Փաշինյանի կենսագրությունը
Ծնվել է 1975թ. հունիսի 1-ին Իջևանում: 1991թ. ընդունվել և 1995թ. լրագրողական գործունեության պատճառով հեռացվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետից (ժուռնալիստիկայի բաժին): 1994-1995թթ. եղել է «Լրագիր», «Լրագիր օր», «Մոլորակ» օրաթերթերի լրագրող, 1998-1999թթ.՝ «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիր, 1999-2012թթ.՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր: 2006թ. եղել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ, 2007թ. ընդգրկվել է «Իմպիչմենտ» դաշինքի համամասնական ցուցակում (1-ին համար): 2008թ. եղել է ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ: 2015թ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀԱԿ): ԱԺ արտաքին հարաբերությունների, ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովների անդամ: 14.09.2012-07.03.2013թթ.՝ ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ: «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ: 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Ամուսնացած է, ունի չորս զավակ: ![]() ![]() |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54


