«Փաշինյանի տրիումֆը». միջազգային մամուլի անդրադարձը Նիկոլ Փաշինյանի աննախադեպ հաղթանակին
![]() 3504 Երեքշաբթի, 08 մայիսի, 2018 թ., 14:55 Քիչ առաջ համաշխարհային մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների էջերին հայտնվեց «Ընդդիմության առաջնորդը՝ ՀՀ նոր վարչապետ» վերնագիրը: Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդական վարչապետի, հաղթանակի մասին առաջիններից մեկը հայտնում է Al Jazeera-ն. «Ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ ձայների 59 կողմ, 42 դեմ հարաբերակցությամբ: Նա իր թավշյա հեղափոխությունը սկսեց մարտի 31-ին՝ մերժելով նախկին վարչապետ Սերժ Սարգսյանին»: Հեռուստաալիքը նշում է նաև, որ նա խոստացել է երկիրն ազատել օլիգարխիկ ռեժիմից և վերացնել կոռուպցիան: Deutsche Welle-ն՝ հայտնելով Փաշինյանի հաղթանակի մասին, իր հոդվածում նշում է, որ մայիսի 1-ի ձախողված ընտրություններից հետո Հանրապետական կուսակցությունը փոխեց իր դիրքորոշումը՝ որոշելով սատարել ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանին: «Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի նոր վարչապետ՝ շաբաթներ շարունակ առաջնորդելով խաղաղ հեղափոխությունն ընդդեմ իշխանությունների»,- գրում է France24-ը: Washington Post-ն, իր հերթին, հաղորդում է ընդդիմադիր գործչի և ժողովրդի հաղթանակի մասին: Հաղթանակի մասին գրում են նաև Abc News, Wsbtv, Charlotte Observer, CNN, BBC, The National, РИА «Новости», Мир24, «Лента», «Газета», «Эхо Москвы», Росбалт, РБК և մի շարք այլ լրատվամիջոցներ: «Փաշինյանի տրիումֆը. Հայաստանը նոր վարչապետ ունի»,- ասվում է Мир24-ի ռեպորտաժում: Ռուսական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են նաև, որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հրաժարական է տվել: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
