Եվրոմիությունը՝ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու մասին
![]() 3163 Երեքշաբթի, 08 մայիսի, 2018 թ., 16:20 Եվրոմիությունը Հայաստանի և Եվրոպական միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի իրականացման հարցում Հայաստանի նոր վարչապետի հետ համագործակցության հույս ունի: Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի և եվրոպական հարևանության քաղաքականության հարցով եվրոհանձնակատար Յոհանես Հանի համատեղ հայտարարության մեջ. «Հայաստանի խորհրդարանը, ՀՀ Սահմանադրությանը համաձայն, ընտրեց Նիկոլ Փաշինյանին որպես ՀՀ նոր վարչապետ: Եվրոպական միությունն ակնկալում է աշխատել նրա և նրա կառավարության հետ, 2017 թվականի նոյեմբերին ստորագրված Եվրոպական միության և Հայաստանի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» իրականացման ուղղությամբ՝ էլ ավելի ամրապնդելու ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև բարեկեցիկ և դիմակայուն երկիր ստեղծելու նպատակով՝ ի շահ ՀՀ բոլոր քաղաքացիների: Այս կարևոր նպատակների իրականացման գործում շարունակում է ծայրաստիճան կարևոր մնալ համապարփակ երկխոսությունը Հայաստանի բոլոր բոլոր շահագրգիռ քաղաքական կողմերի միջև՝ քաղաքացիական հասարակության ներգրավմամբ»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
