Al Jazeera-ն՝ Հայաստանի ապագայի մասին
![]() 1820 Ուրբաթ, 11 մայիսի, 2018 թ., 12:30 Մի քանի շաբաթ ակտիվ բողոքի ակցիաներից հետո՝ մայիսի 8-ին, ՀՀ Ազգային ժողովը վարչապետի պաշտոնում ընտրեց Նիկոլ Փաշինյանին՝ 59-42 ձայների հարաբերակցությամբ, գրում է Al Jazeera-ն: Այդ հեղափոխության հիմքում, ինչպես նշում է արաբական հեռուստաալիքի կայքը, ընկած էր կոռուպցիայի, բռնության դեմ պայքարը: Անցած մի քանի շաբաթվա ընթացքում Հայաստանը հաղթահարեց օլիգարխիկ համակարգը, պայքարեց մարդու իրավունքների, ժողովրդավարության և հանրության համար, որտեղ բոլորը պետք է օրենքին հավասար լինեն: «Հայաստանում օրենսդիրները պետք է զգույշ լինեն, որպեսզի Սովետական միության փլուզումից հետո նույն սխալները թույլ չտան: Հարկ է նշել, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ասում էր. «Եկեք հետևենք զարգացման սինգապուրյան մոդելին»: Սակայն կլինի՞ զարգացման հայկական մոդել»,- հարց է ուղղում Al Jazeera-ն: Կայքը նաև գրում է այն մարտահրավերների մասին, որոնք սպասվում են Հայաստանին հեղափոխությունից հետո: «Առանցքային մարտահրավերն արդարության և պատասխանատվության հետ կապված խնդիրների լուծումն է, որոնց մասին բազմից հայտարարել է Փաշինյանն՝ ասելով, որ դեմ է: Երկրորդը հավասարակշռությունն է քաղաքական փոխզիջումների, դաշինքների կառուցման և հիմնական սկզբունքներին հավատարիմ լինելու միջև: Եվ արդեն որոշ հարցեր կան՝ կապված օլիգարխ Գագիկ Ծառուկյանի աջակցության հետ: Վերջապես, վերջինը, սակայն կարևորը՝ արտաքին միջամտության բացառումն է»,- ասվում է Al Jazeera-ի հոդվածում: «Հայաստանն այժմ պատմական հնարավորություն ունի ազատվել սովետական անցյալից: Փաշինյանը մտադիր է գործել արագ և վճռորոշ, և նրա քաղաքական բարեփոխումների ծրագրի հետ կապված շատ հույսեր կան»,- եզրափակում է հոդվածագիրը: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
292Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
305Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
312Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
212Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
271Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
249Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
236Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
286Երեկ, 09:52
