«Հայերն իրենց երկիրն ավելի լավը դարձնելու եզակի շանս ունեն». Ռուբեն Վարդանյանը՝ Financial Times-ին
![]() 2641 Ուրբաթ, 11 մայիսի, 2018 թ., 16:30 Ռուսաստանաբնակ հայազգի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Financial Times պարբերականին, որում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Նա այս պահը բեկումնային է անվանել Հայաստանի համար: «Անկախությունից քառորդ դար անց երիտասարդ հանրապետությունը մնում է խոցելի: Մենք եզակի և անսպասելի հնարավորություն ունենք մեր երկիրը վերածել վառ, ժամանակակից, անվտանգ, խաղաղ և զարգացող հայրենիքի»,- ասել է Վարդանյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը մեկ մարդու հաղթանակ չէ, այլ մի ամբողջ ազգի, հատկապես, երիտասարդության: «Ակնհայտ է, թե ինչ պետք է անի ՀՀ նորընտիր վարչապետը: Առաջին հերթին, պարոն Փաշինյանը պետք է օգտագործի ողջ աշխարհի հայերի կարողություններն ու էնտուզիազմը: Այժմ իդեալական ժամանակ է մեր երկրի համար, որպեսզի դիմեն արտագաղթածներին և խնդրեն օգնել երկիրը զարգացնելու գործում: Երկրորդ հերթին, Փաշինյանը պետք է բարեխղճորեն օգտագործի ստացած մանդատը: ՀՀ քաղաքացիները ցանկանում են հարուստ, կենսունակ երկիր ունենալ, որը հավատարիմ կմնա արդարության, ազատության սկզբունքներին»,- նշել է Վարդանյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
