Յըլդըրըմն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
![]() 1237 Ուրբաթ, 11 մայիսի, 2018 թ., 21:40 Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե պատրաստ են առանց նախապայմանների Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: «Իհարկե տեսնենք, եթե Հայաստանը հրաժարվի տարիներ շարունակ Թուրքիայի նկատմամբ թշնամական դիրքորոշումից, Թուրքիայի տարածքային ամբողջականության, սահմանների նկատմամբ սխալ դիրքորոշումից, եթե հրաժարվի ամեն ինչից, ցանկանա նոր էջ բացել, մենք էլ, մանրամասներն ուսումնասիրելով, համարժեք որոշում կկայացնենք»-, ասել է Թուրքիայի վարչապետը: Մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանն Արցախում խոսել էր հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Նրա խոսքով՝ Հայաստանն այսօր էլ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը՝ «առանց նախապայմանների»։ «Դուք գիտեք, որ այդ հարցում նախապայմաններ ունի Թուրքիան, և այդ նախապայմաններն անտրամաբանական են, որովհետև երկու երկրների հարաբերությունների հաստատման համար չի կարող նախապայման լինել երրորդ երկրի հետ հարաբերությունը»,- ասել էր Փաշինյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
