ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
![]() 669 Շաբաթ, 12 մայիսի, 2018 թ., 16:05 Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը «Ձեզ եմ հղում իմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու և նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ հաջողություն նոր կարևոր պարտականությունները կատարելու գործում: Ձեր երկրում խաղաղ փոփոխությունների այս նշանակալի ժամանակահատվածում, ես հույս ունեմ, որ Ձեր առաջնորդության ներքո Հայաստանի Հանրապետության կառավարությունն ի վիճակի կլինի արդարացնել ժողովրդի բարեփուխումների ակնկալիքները, այդ թվում՝ օրինապահության և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, ինչպես նաև ջանքեր կգործադրի առկա սոցիալ-տնտեսական մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ: Միավորված ազգերի կազմակերպությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ի հայաստանյան թիմը, պատրաստ է տրամադրել իր աջակցությունն այս առումով: Ինչպես հիշում եք, ՄԱԿ-ը խաղաղ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարևոր ջանքերի ամուր և հետևողական աջակից է: Հուսով եմ, որ խաղաղ կարգավորման համար այս զգայուն ժամանակաշրջանում, այդ ջանքերն ավելի մեծ թափ կստանան և կբերեն դրական արդյունքներ, որոնք կօգնեն հաստատել տևական խաղաղություն և բարգավաճում Հարավային Կովկասի բոլոր ժողովուրդների համար»,- ասված է Անտոնիո Գուտերեշի շնորհավորական ուղերձում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
