Այսօր Սոչիում առաջին անգամ կկայանա Պուտին-Փաշինյան հանդիպումը
![]() 1036 Երկուշաբթի, 14 մայիսի, 2018 թ., 11:15 Այսօր՝ մայիսի 14-ին, Սոչիում կկայանա Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովը, հաղորդում է ТАСС-ը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ կվարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ-ի (Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալություն) գործադիր տնօրեն Յուկիա Ամանոյի հետ: Սոչիում առաջին անգամ կկայանա Պուտին-Փաշինյան անձնական հանդիպումը: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը կայանալիք շփումը «ծանոթություն» է անվանել և նշել, որ դա երկու երկրների առաջնորդների առաջին հանդիպումն է Հայաստանում քաղաքական համակարգի փոփոխություններից հետո: Նրա կարծիքով՝ այդ շփումը կարևոր է այն տեսանկյունից, որ պետությունների ղեկավարները կծանոթանան միմյանց հետ: «Չեմ կարծում, որ միանգամից խորը քննարկում կանցկացվի երկկողմ համագործակցության հարցով, սակայն կան թեմաներ, որոնց, բնականաբար, կանդրադառնան, օրինակ, կապված ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում հակագործակցության վերաբերյալ պարոն Փաշինյանի հայտարարությունների հետ»,- ասել է Ուշակովը: Իսկ Կրեմլում նշել են, որ միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերով Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումները «մոտ են կամ համընկնում են»: Բացի այդ, Կրեմլում հիշեցրել են, որ Ռուսաստանը՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է և առանցքային դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Հիշեցնենք, որ երեկ գիշերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել էր Սոչի, որտեղ նրան դիմավորել էին տեղի հայերը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
