«Թուրքիան պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանության համար, և ուրեմն՝ սսկվեք». Իսրայելի վարչապետի որդի
![]() 910 Ուրբաթ, 18 մայիսի, 2018 թ., 16:30 Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդին՝ Յահիր Նեթանյահուն, թուրք-իսրայելական հարաբերությունների լարված ֆոնին Facebook-ի իր էջում Թուրքիայի վերաբերյալ գրառում է կատարել, որը մեծ աղմուկ է բարձրացրել միջազգային մամուլում, հաղորդում է Ermenihaber-ը: «Թո՛ւրքիա, դու պատասխանատվություն ես կրում Կիպրոսում իրականացրած անհավանական վայրագությունների և այնտեղի մարդկանց տառապանքների համար։ Դու նաև պատասխանատվություն ես կրում հույն, հայ և քուրդ ժողովուրդներին ցեղասպանության ենթարկելու համար։ Թուրքերին պիտի նաև հիշեցնեմ, որ նրանք Միջին Ասիայից եկած ժողովուրդ են, որոնք ապօրինաբար զավթել են Փոքր Ասիան և Կոստանդնուպոլիսը, որոնք քրիստոնեական էին, մինչև թուրքերի գալը։ Եվ ուրեմն՝ սսկվեք»,- գրել է Իսրայելի վարչապետի որդին։ Մի քանի օր առաջ նա Instagram-ի իր էջում հայհոյել էր Թուրքիային։ Հիշեցնենք, որ թուրք-իսրայելական հարաբերությունները լարվել էին վերջին օրերին Գազայի հատվածի սահմանին պաղեստինցիների և Իսրայելի բանակի միջև բախումների ֆոնին: Թուրքիան հետ էր կանչել Իսրայելից իր դեսպանին, արտաքսել հյուպատոսին, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Իսրայելի գործողությունները ցեղասպանություն էր անվանել: Երեկ էլ Իսրայելի Քնեսեթի պատգամավորները հանդես էին եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
