Կաշառակերության գործով մեղադրանք է առաջադրվել Չինաստանում ՀՀ նախկին դեսպանին
![]() 2614 Ուրբաթ, 25 մայիսի, 2018 թ., 15:30 ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել Չինաստանում Հայաստանի նախկին դեսպան Ազատ Մարտիրոսյանին՝ Օհայո նահանգում գործող Rolls-Royce ընկերության դուստր Rolls-Royce Energy Systems Inc. էներգետիկ սեկտորների ձեռնարկությունում կաշառակերության գործով, հաղորդում է Bloomberg գործակալությունը: 62-ամյա Ազատ Մարտիրոսյանից բացի, մեղադրանք է առաջադրվել նաև Ռուսաստանի քաղաքացի Վիտալի Լեշկովին: Մեղադրանքը ներկայացվել է Օհայո նահանգի դաշնային դատարան, նրանք մեղադրվում են փողերի լվացման և կաշառակերության համար: «Մեր դատախազների և գործակալների ջանքերի շնորհիվ մեղադրյալները կկանգնեն դատարանի առջև»,- ասել է ԱՄՆ արդարադատության նախարարության՝ քրեական բաժնի պետի պաշտոնակատար Ջոն Քրոնանը: Մեղադրական եզրակացությունում նշվում է, որ 145 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքվել Ղազախստանից Չինաստան գազամուղի համար: Rolls-Royce-ը համաձայնել է վճարել 800 միլիոն դոլար ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Բրազիլիայում էներգետիկ սեկտորների թույլատրման համար: Դատախազի խոսքով՝ գործարքն իրականացվել է 1999-2013թթ. Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում և Հարավային Ամերիկայում: Մարտիրոսյանն ու Լեշկովն աշխատել են նավթագազային ծրագրերի հարցով խորհրդական Հունաստանի 70-ամյա քաղաքացի Պետրոս Կոնտոգուրիսի հետ, ով ևս մեղադրվել է փողերի լվացման և կաշառակերության համար: Դատախազի խոսքով՝ Rolls-Royce-ը ներդրումներ է արել՝ իմանալով, որ այդ միջոցները փոխանցվում են KazMunayGas National Co ընկերության ղազախստանցի բարձրաստիճան պաշտոնյային: Ամերիկյան գործակալությունը նշում է, որ Մարտիրոսյանի իրավաբանը հրաժարվել է մեկնաբանությունից, իսկ Լեշկովի իրավաբանը պատասխանել է ուշացումով: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
