«Եվ հավատում եմ` այսուհետ նույնպես հաղթելո'ւ ենք». Սեյրան Օհանյանի ուղերձը
![]() 660 Երկուշաբթի, 28 մայիսի, 2018 թ., 11:40 Սիրելի' հայրենակիցներ Մայիսի 28-ին մենք ազգովին տոնում ենք Արևելյան Հայաստանի 1-ին հանրապետության և Մայիսյան հերոսական գոյամարտերի 100-րդ տարեդարձը: Վստահ եմ, մեր գենի հիշողությամբ յուրաքանչյուրիս մտքում ակամա ուրվագծվում են մեր բիբլիական Հայրենիքի ծովից ծով սահմանները, ծվեն-ծվեն եղած մեր նահանգներն ու քաղաքները... և եղեռնից փրկված, մոխիրներից փյունիկի պես հառնած մեր արարող ժողովուրդը: Անցյալ դարասկզբին մեր ազգը իր միասնությամբ, իր վճռական կամքով, տոկունությամբ կռեց իր հաղթանակը՝ անհավասար գոյամարտում պաշտպանելով իր ապրելու, նախնիների հողում ազատ, անկախ արարելու իր իրավունքը և պետականությունը կորցնելուց դարեր անց Արևելյան Հայաստանում՝ մեր պատմական Հայրենիքի փրկված այս ոստանում, իր պետությունը հռչակեց: Անցյալ դարավերջին դարձյալ մենք հաղթեցինք պարտադրված պատերազմում։ Եվ հավատում եմ՝ այսուհետ նույնպես հաղթելո'ւ ենք՝ հանուն մեր սրբազան հողի, հանուն մեր թիկունքում մեզ հուսացող, սպասող մեր մայրերի, կանանց, զավակների: Ի սրտե շնորհավորելով Հայաստանում և Արցախում ապրող, աշխարհասփյուռ մեր հայ ժողովրդին՝ մաղթում եմ, որ յուրաքանչյուրիս ազգանվեր, հայրենաշեն գործունեությամբ ապագան Հայաստանի և Արցախի համար նշանավոր դառնա նոր ձեռքբերումներով: Խաղաղությունը թող լինի մեզ ուղեկից: Աղբյուրը` Սեյրան Օհանյան (Ֆեյսբուք) |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
