Վարչապետը մամուլի քարտուղար է նշանակել
![]() 502 Շաբաթ, 02 հունիսի, 2018 թ., 16:15 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հրաման է ստորագրել՝ Արման Եղոյանին վարչապետի մամուլի քարտուղար նշանակելու մասին: Արման Եղոյանի կենսագրականը. Ծնվել է 1984 թ. հունիսի 28-ին Երևանում: 1991-2001 թթ. սովորել է Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 միջնակարգ դպրոցում: 2001-2005 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում: 2005-2007 թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում: 2008 թվականից՝ հիմնադրման պահից, եղել է «Հիմա» երիտասարդական նախաձեռնության անդամ, իսկ 2011 թվականից՝ համանուն հասարակական կազմակերպության խորհրդի անդամ: 2007-2009 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում: 2010-2013 թթ. աշխատել է ՀՀ մշակույթի նախարարությունում: 2008-2014 թթ. եղել է բնապահպանական և քաղաքաշինական հիմնախնդիրներով զբաղվող մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների մասնակից: 2013 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» հանրային քաղաքական միավորման, իսկ 2015 թվականից՝ համանուն կուսակցության անդամ է: 2013 թ. աշխատել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2014-2015 թթ. սովորել է Եվրոպայի Քոլեջի՝ Վարշավայի համալսարանական ավանում՝ ստանալով եվրոպագիտության մագիստրոսի կոչում: 2016 թթ. աշխատել է Թբիլիսիում հիմնված «Ալիք մեդիա» հայ-վրացական լրատվական հարթակում: 2016-2018 թթ. սովորել է Բուդապեշտի Կենտրոնական Եվրոպական Համալսարանի «Մշակութային ժառանգության ակադեմիական հետազոտություն, քաղաքականություն և մենեջմենթ» մագիստրոսական ծրագրում: Տիրապետում է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և լեհերեն լեզուներին: Ամուսնացած չէ: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
