Վահրամ Բաղդասարյանը՝ ՀՀԿ-ն լքած պատգամավորների մասին
![]() 683 Երեքշաբթի, 05 հունիսի, 2018 թ., 15:40 «Եթե դուք մի փոքր պատմական էքսկուրս կատարեք, կտեսնեք, որ աշխարհում երբևէ նման դեպք չի եղել, որ իշխանություն ունենա մեկ ուժ, իսկ Ազգային ժողովում մեծամասնություն ունենա մեկ այլ քաղաքական ուժ: Եվ սա վկայում է Հանրապետական կուսակցության միասնականության մասին: Մենք խմբակցության ոչ քաղաքական թևին ասել ենք, որ եթե իրենց խանգարող հանգամանքներ կլինեն, ազատ են, կարող են գնալ: Մենք որևէ մեկից կառչած չենք»,- այսօր խորհրդարանում՝ անդրադառնալով ՀՀԿ-ից մի խումբ պատգամավորների դուրս գալու խնդրին, ասել է խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Անդրադառնալով խմբակցությունը լքած պատգամավորներ Ֆելիքս Ցոլակյանի, Շիրակ Թորոսյանի, Արթուր Գևորգյանի ու Արման Սահակյանի հարցին՝ ասել է, որ իրենք այդ հանգամանքը նորմալ են համարում և ոչ հիվանդագին: «Ֆելիքս Ցոլակյանը մայիսի 1-ից սիրողական մակարդակով էր խմբակցության անդամ: Նա արդեն ասել էր, որ ուզում է դիմում գրի և դուրս գա: Ինչ վերաբերում է Արթուր Գևորգյանին ու Արման Սահակյանին, Վ. Բաղդասարյանի խոսքով, նրանք խմբակցության ոչ քաղաքական թևն էին ներկայացնում և նրանց հեռանալու մեջ իրենք խնդիր չեն տեսնում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
