«Ադրբեջանը խորքից ուժեր է տեղաշարժում դեպի շփման գիծ». Դավիթ Բաբայան
![]() 2235 Ուրբաթ, 15 հունիսի, 2018 թ., 11:05 Ադրբեջանական կողմը կուտակումներ է իրականացնում շփման գծի գրեթե ողջ երկայնքով՝ սահմանամերձ շրջաններում տեղակայելով ստորաբաժանումներ, որոնց մշտական տեղակայման վայրը գտնվում է Ադրբեջանի խորքերում։ Այդ մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը։ Ըստ Բաբայանի, 2016 թվականի ապրիլից նման բան չէր նկատվել։ «Ազատություն». - Պարոն Բաբայան, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ վերջին օրերին Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում են հակառակորդի զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր և կուտակումներ։ Ի՞նչ է տեղի ունենում, արդյո՞ք սա խոսում է հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման մասին։ Բաբայան. - Գիտեք, ապրիլ ամսից նրանք կուտակումներ են իրականացրել սահմանի գրեթե ողջ երկայնքով և տեղակայել են սահմանամերձ շրջաններում ստորաբաժանումներ, որոնց մշտական տեղակայման վայրը գտնվում է Ադրբեջանի Հանրապետության խորքերում։ Իսկ վերջին մի քանի օրվա ընթացքում ընդհանրապես ակտիվացել է տեղաշարժն այդ ստորաբաժանումների։ Իհարկե, Արցախի Պաշտպանության բանակն ամեն ինչ անում է, համապատասխան քայլեր է ձեռնարկում՝ հավասարակշռվածությունը պահպանելու, ռազմավարական նախաձեռնողականությունը մեր ձեռքերում պահելու ուղղությամբ։ «Ազատություն». - Ի՞նչ ստորաբաժանումների մասին է խոսքը։ Բաբայան. - Տարբեր ստորաբաժանումներ, որոնց տեղակայման վայրը գտնվում է, ասենք, Բաքվում, Շեմախիում, տարբեր այլ տեղեր, այսինքն՝ Ադրբեջանի խորքում, որոնք տեղակայված չեն սահմանամերձ շրջաններում, և 2016 թվականի ապրիլ ամսից նման բան չէր նկատվել։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
