Իլհամ Ալիևն ու Արմեն Սարգսյանը շփվելու հնարավորություն ունեցել են անցյալում. «Հրապարակ»
![]() 374 Երեքշաբթի, 26 հունիսի, 2018 թ., 10:05 «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ վարչապետական-նախագահական ինստիտուտների հակասությունը միայն արտաքին քաղաքական խնդիրներով չէ պայմանավորված։ Հիշեցնենք, որ այս օրերին Արմեն Սարգսյանը միջազգային շատ մեծ տուրնեի է, ծննդյան օրն անցկացրեց հարազատ Բրիտանիայում, որտեղ հանդիպումներ էին նախատեսված նաեւ արքայական ընտանիքի հետ։ Լինելու է Ֆրանսիայում, ապա կմեկնի ԱՄՆ։ Նրան մերձ շրջանակներից հետաքրքրվեցինք՝ ո՞րն է այս շրջայցերի նպատակը։ «Բուն նպատակը Հայաստան ներդրումներ բերելն է, առջևում նաև Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն է, դրան առնչվող խնդիրներ ևս կան օրակարգում»,- ասացին մեզ։ Ի դեպ, մեր տեղեկություններով, առաջիկայում Ա․ Սարգսյանը կմեկնի նաև ՌԴ։ Ըստ որոշ աղբյուրների, Իլհամ Ալիևն ու Արմեն Սարգսյանը շփվելու հնարավորություն ունեցել են անցյալում՝ նույն վայրում «պատահաբար» հանգստանալիս։ «Մի բացառեք, որ Ալիևը Ռուսաստանին հասկացրած լինի, որ պատրաստ է բանակցել Ա․ Սարգսյանի հետ, ինչին հնարավոր է համանախագահ երկրները ևս դեմ չլինեն»,- ասաց մեր աղբյուրը»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
